Բժիշկը նշել է COVID-19-ով վարակվելու հնարավորությունը իջեցնելու պարզ մեթոդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvz.ru-ն գրում է, որ ըստ իմունոլոգ, հատկապես վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովի հնարավոր է նվազեցնել վտանգավոր հարուցիչների կոնցենտրացիան օդում և դրանով իսկ նվազեցնել COVID-19-ով վարակվելու վտանգը շատ պարզ եղանակով. ավելացնել օդափոխության հզորությունը:
«Տրանսպորտում, բացի դիմակներ կրելուց, պետք է լինի նաև ուժեղացված օդափոխություն: Ոչ մի դեպքում չպետք է անջատել օդորակիչները մետրոյի վագոններում, այլ ընդհակառակը, պետք է ավելի ինտեսիվացնել դրանց աշխատանքը: Անհրաժեշտ է նաև ավտոբուսների և այլ հանրային տրանսպորտի ջեռուցման և ֆիլտրման միջոցով օդափոխումը միացնել: Եվ այդ ամենը կլինի պաշտպանական միջոց վիրուսների տարածման և մրսածության դեմ»,- ասել է իմունոլոգը Radio Sputnik- ին տված հարցազրույցում:
Վիրուսների կոնցենտրացիան նվազեցնելու համար օդափոխության բարելավումը անհրաժեշտ է ոչ միայն հասարակական տրանսպորտում, այլ նաև տանը և աշխատավայրում: Հաճախակի օդափոխումը, ինչպես նաև սենյակի մշտական թաց մաքրումը նվազեցնում են հարուցիչների քանակը և իջեցնում վարակի վտանգը: Դա հատկապես կարևոր է, քանի որ այդ տարածքում կարող է լինել ասիմպտոմատիկ կորոնավիրուսային հիվանդ:
«Պետք է անընդհատ խոնավ մաքրում իրականացնել, քանի որ փոշու մեջ ոչ միայն կորոնավիրուս կարող է լինել, այլ նաև մեկ այլ ուրիշ հարուցիչ: Շատ կարևոր է նաև սենյակի հաճախակի օդափոխումը, որը ևս նվազեցնում է վիրուսների քանակը, և դա շատ կարևոր է, քանի որ ինչ որ մեկը կարող է արդեն հիվանդ լինել, անգամ դրանում չկասկածելով»,- ասել է Ժեմչուգովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը