Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո եւ որն է լինելու մեր նպատակը». Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողություններիդադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետեւանքներ ունեցավ: Մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում եւ այս կապակցությամբ ՀՀ-ում եռօրյա սուտգ է հայտարարված:

Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում առանց կասկածի: Մենք ազգովի անցել ու անցնում ենք մղձավանջի միջով: Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է՝ մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո:

Այս ամենի հետեւանքով ձեւավորվել է եւ ձեւակերպվել մի մեծ հարցական, իսկ ինչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո եւ որն է լինելու մեր նպատակը: Ինչու ամենը այսպես դասավորվեց, ինչու այսպես եղավ:

Ես իհարկե ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե եւ ասել եմ, որ խորնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի: Բայց ես չեմ կարող չասել, եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենեւին օգտակար չէ տեղի ունեցածն իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար: Մի բան, որ անհրաժեշտ է ապագան կառուցելու եւ անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից:

Սա իհարկե, չի նշանակում, թե  պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի, կոնկրետ դրվագներով մեղավորները չպետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն, բայց մեզ իրականության ավելի խորը վերլուծություն է հարկավոր, որովհետեւ տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալլների հետեւանք լինել: Պետք է առերեսվել իրականության հետ եւ խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, մեր գործած սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային, բովանդակային բնույթ: Այս ամենը բերել է այնպիսի հետեւանքների, որոնք սպառնալիք են ստեղծում անգամ մեր պետական ինստիտուտների համար:

Հասկանո՞ւմ էի այս ամենը վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ եւ դրանից հետո: Իհարկե, այո: Փորձո՞ւմ էի արդյոք փոխել իրադրությունը, իհարկե այո: Բայց հիմա առավելեւս համոզվում եմ, որ պատմության պտտվող թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար: Դիմադրությունը հուսահատ էր, բայց ոչ անիմաստ: Ու սա ասում եմ համոզված, որովհետեւ այսօրվա իմ ուղերձի իմաստն ու նպատակը երկրում ինստիտուցիոնալ  հուսահատություն սերմանելը չէ, այլ ընդհակառակը, լավատեսություն ու հույս կերտելը նույնիսկ նրանց համար, որոնք մտածում են կամ մեկնաբանում են, որ այսպիսով գուցե ավարտվում է մեր պատմությունը:

Այն, որ մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտումենք, ակնհայտ է, բայց իսկական ողբերգությունը հենց այն կլինի, եթե շարունակենք ապրել ավարտի ու ավարտական տրամաբանության մեջ: Հենց սրանում է իմ մենամեծ մտավախությունը, որ մենք այդպես էլ չկարողանանք հաղահարել ավարտի ու ավարտկան այս տրամաբանությունը ու շարունակենք մնալ նրա մեջ, շարունակենք վնասել ինքներս մեզ:

Ամեն մի փլուզում, որքան էլ այն դաժան հնչի զրոյական կետ է նորը ստեղրեծու հնարավորություն եւ հենց այսօր, հենց հիմա ուզում եմ չմոռանանք այս մասին: Քավ լիցի, խոսքը ամենեւին նոր օրվանից հենց այնպես նոր կյանք սկսելու մասին չէ: Նման բանի մասին խոսելը չափազանց շուտ է, բայց մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ ապրեցնի: Առաջին հերթին մեր նախատակների, նրանց երեխաների, նրանց ծնողների, սեւազգեստ մայրերի, սպիտկամորուս դարձած հայրերի, աչքը ճանապարհից չկտրող երեխաների: Իսկ սրա համար մենք պետք է խորությամբ հասկանանք՝ ինչը այնպես չենք արել, ինչու այնպես չենք արել եւ երբ այնպես չենք արել:

Սա իհարկե, թեկուզ ոչ հեռավոր, բայց այնուամենայնիվ հետագայի հարց է: Իսկ այս պահին նշված համատեքստում ուզում եմ անդրադառնալ մի քանի ընթացիկ կարեւոր հարցերի: Ամենահրատապը, թերեւս, Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են: Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում ավելի ճիշտ ՀՀ զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ  ծանոթ միջավյրում, ստեղծում որոշակի բարդություններ եւ անհարմարություններ: Առավելեւս ստեղծում է էմոցիաներ ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորստով: Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է, այս ամենը արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար: Ինչպե՞ս, խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կար: Եթե այս էսկայալցիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, Հայաստանի տարածք՝ սրանից բխող հետեւանքներով: Իսկ այսօր տեղակայվելով մեր  միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետեւ այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, եւ որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում:

Այսօր արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը եւ այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное