COVID-19-ից փրկված տղամարդը պատմել է հիվանդության անդարձելի հետևանքների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի Փոլ Մարտինն ITV հեռուստաալիքի եթերի ընթացքում պատմել է COVID-19-ի անդարձելի հետևանքների մասին: Նյութը վերցրել ենք РИА Новости-ից:
Տղամարդը 94 օր է անցկացրել հիվանդանոցում, որոնցից 61-ի ընթացքում միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքավորմանը: Բժիշկները 58-ամյա բրիտանացու առողջանալու շանսերը զրոյական են համարել:
-Ոտքերիս նյարդերը վնասվել են, և աջ աչքիս տեսողությունը կորել է. այն վերադարձնելն անհնար է, - ասել է Մարտինը: