Կապանից մի քանի կիլոմետրի վրա էքսկավատորը նոր սահմանագիծ է փորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿապանից դեպի Կովսական տանող միակ ճանապարհն այս պահին փակվում է։
Հենց հիմա Կապանից մի քանի կմ հեռավորության վրա էքսկավատորը «գծում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հաղորդում է, որ սահմանագիծն անցնում է Կապանի օդանավակայանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Տեղի բնակիչների խոսքով՝ ադրբեջանցիներն այս պահին մի քանի կմ հեռավորության վրա են։
Նրա խոսքով՝ էքսկավատորը «գծանշում է» խորհրդային սահմանը և փակում Կապանից դեպի Կովսական (Զանգելան) տանող միակ ճանապարհը։