Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 18

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Շատերը հավանության կարժանացնեն ձեր գաղափարները, օգնություն կառաջարկեն դրանց իրագործման հարցում: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ: Արժե լսել ինտուիցիայի ձայնին. այն կհուշի՝ արժե արդյոք ընդունել դրանք:

Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, սիրային ժամադրություններն էլ բացառապես հաջող կանցնեն: Շրջապատողները հաճախ կուրախացնեն ձեզ. դա կանեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Երեկոն հարմար է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Նման զրույցից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Դուք ձեր և մյուսների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք: Շատ գործեր ավելի հեշտ կտրվեն, քան սպասում էիք: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչով և երբ զբաղվել. վստահեք նրան ու անպայման կստանաք այն, ինչի մասին երազում էիք:

Հաճախ նպատակին հասնելու համար ստիպված եք լինելու օգտվել անսովոր, երբեմն նաև ռիսկային մեթոդներից, և դա ձեզ բացարձակ չի վախեցնի: Հեշտությամբ աջակցություն կստանաք: Եվ բանը միայն այն չէ, որ ձեր գաղափարները լավն են, այլև այն, որ շրջապատողները չեն կասկածի դրանում. դուք հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Ժամանակին ստացված ինֆորմացիան թույլ կտա ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ է պետք անել, որպեսզի հին երազանքներն իրականանան: Հարմար օր է նոր նախագծեր ստանձնելու համար: Սակայն կարևոր կլինի չշտապելը: Մի քիչ ժամանակ կանցնի մինչև հասնեք առաջին հաջողություններին:

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել, ինչ-որ բան գնել ձեզ համար կամ նվեր առնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ օր է, որը հարմար է աշխատանքի համար: Դուք հատկապես լավ գլուխ կհանեք այն գործերից, որոնք կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում: Հազիվ թե ինչ-որ բան շեղի ձեզ: Նույնիսկ եթե ստիպված լինեք երկար աշխատել, դուք համարյա հոգնածություն չեք զգա:

Շատ բան կհաջողվի անել: Դուք լուրջ սխալներ չեք անի, որոնք կխանգարեին ձեզ հասնել անհրաժեշտ արդյունքին: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական և անձնական հարաբերությունները, կապեր ձեռք բերել, որոնք շուտով պետք կգան: Դուք հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, արագ մոտեցում կգտնեք նրանց, որոնց հետ նախկինում լեզու գտնել չեք կարողացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հետաքրքիր իրադարձություններ կբերի: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու դրանից մեծ հաճույք կստանաք: Շրջապատողները կիմանան ձեր հին հաղթանակների մասին: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին:

Նոր գործընկերներ ու համախոհներ ձեռք կբերեք, որոնք ժամանակի ընթացքում ամենահուսալի ընկերները կդառնան: Գեղեցիկ սիրային պատմություն կարող է սկսվել: Ռոմանտիկ հարաբերություններին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ինքնուրույն աշխատանքի համար: Եթե ինչ-որ մեկը ձեզ չշեղի, խորհուրդներ ու անտեղի օգնություն չառաջարկի, դուք հրաշալի արդյունքներիկհասնեք: Դուք շատ գործերի անսպասելի կողմից կմոտենաք ու հենց դրա շնորհիվ էլ գլուխ կհանեք դրանցից: Շրջապատողներին ձեր հաջողությունները կոգեշնչեն: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան հետևել ձեր օրինակին:

Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց հետ ընդամենը մի քանի բառ կփոխանակեք: Չի բացառվում՝ համարյա պատահաբար տեղեկատվություն ստանաք, որը շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Կարող եք լավ արդյունքների հասնել, բայց դրա համար պիտի զգույշ գործեք, ամեն քայլը հանգիստ կշռադատեք: Խորհուրդները, որոնք հաճախ կտան շրջապատողները, ամեն անգամ լավը չեն լինի: Այնպես որ՝ մի շտապեք հետևել խորհուրդներին, ամեն ինչ ինքներդ մտածեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Նման գործերը ձեզ հոգնեցնող չեն թվա, հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները: Դուք դրանով առանց նյարդայնանալու կզբաղվեք ու գոհ կմնաք արդյունքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է հանգստի համար: Կարող եք զբաղվել հաճելի ու չհոգնեցնող բանով, բայց լուրջ առաջադրանքների լուծմանը լավ է չանցնեք: Եթե ծանոթների հետ ընդհանուր ծրագրեր եք քննարկում, աշխատեք խոստումներ չտալ ու պարտավորություններով չկապվել: Ամենայն հավանականությամբ պայմանավորվածությունները պիտի վերանայվեն:

Հետևեք արժեքավոր իրերին ու փաստաթղթերին. դրանք կարող են կորել: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար շատ կարևոր հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է նոր բան սովորելու համար: Այն, ինչ այսօր կիմանաք, շուտով օգտակար կլինի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ, որոնց խորհուրդներն ավելի ուշ կօգնեն ձեզ խուսափել սխալներից:

Արժե հանդիպել հին ծանոթների հետ. զրուցելու և քննարկելու բան կլինի: Չի բացառվում վերականգնվեն սիրային հարաբերություները, որոնք ժամանակին ավարտվել էին ձեր նախաձեռնությամբ: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով, նվերներով և ուշադրության նշաններով լի կլինի: Ուրախության առիթների պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կուզենաք ուրախացնել ձեզ ու մտերիմներին, իսկ դա անելու հնարավորություն այսօր անպայման կունենաք: Ճիշտ է, ծախսերի կարիք կլինի, բայց դրանք նշանակալի չեն լինի ու հաստատ ծակ գրպանով էլ չեք մնա:

Օրը հարմար է ուսման համար. դուք ցանկացած տեղեկատվություն արագ կմտապահեք: Իսկ ահա առօրյա, լավ ծանոթ գործերով զբաղվելը ձանձրալի կլինի: Բայց դուք դրանցից էլ հրաշալի գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները կամ հաջողությամբ ավարտին հասցնել այն, ինչ շատ վաղուց եք սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հանգիստ ու բավական արդյունավետ կանցնի: Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել գործերում, լուծել հարցերը, որոնք ձեզ վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Երբեմն համախոհների և ընկերների հետ տարաձայնություններ կառաջանան, բայց միշտ կհաջողվի փոխհամաձայնության հասնել: Այստեղ հաճախ կօգնեն կենսափորձն ու առողջ բանականությունը:

Լավ է զբաղվեք գործերով, որոնք թույլ են տալու արդյունքի հասնել եթե ոչ միանգամից, ապա գոնե տեսանելի ապագայում: Ձեզ դուր կգա սեփական ջանքերի պտուղները տեսնելը: Կոգեշնչի հնարավորությունը ստանալու այն, ինչի մասին նախկինում երազում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի, հագեցած օր է: Նրա առաջին կեսին դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, հետաքրքիր բաներ կիմանաք շրջապատողների մասին: Հավանական են անսպասելի նվերներ, հնարավոր են դրամական մուտքեր, որոնք ավելին կլինեն, քան ենթադրում էիք: Մի շտապեք ծախսել ստացածը. սպոնտան գնումների համար ամենաբարենպաստ օրը չէ:

Երեկոյան հնարավոր են լավ նորություններ, ընդ որում՝ լրիվ անսպասելի: Այդ հատվածում չեն բացառվում և շատ հաճելի այցերը: Հյուր կարող են գալ մարդիկ,  որոնց հետ շփումների կարիքը շատ էիք զգում:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное