Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիի ազատագրման օրը կարող է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առիթ դառնալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են Շուշիի ազատագրման օրվան՝ մայիսի 8-ին: Խոսքը տոնական նախապատրաստությունների մասին չէ: Շուշիի օրվան նախապատրաստվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Չի բացառվում, որ նույն օրվան է նախապատրաստվում նաեւ ադրբեջանական բանակը:

Նախապատրաստություններ

Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ «առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր»: Մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղ հաստատում էին զորքերի տեղաշարժի եւ կուտակումների մասին տեղեկատվությունը, եւ նշում, որ իրենք երրորդ երկրին՝ Հայաստանին մտադիր չեն զեկուցել իրենց զորքերի տեղաշարժի մասին եւ իրենց զորքերն ինչպես ուզեն, այնպես էլ կշարժվեն:

Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդակցությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, որին մասնակցել է նաեւ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Վերջին երկու օրերին տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադեւոսյանի կոչով: «Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»,-նշվում էր հանդիպման մասին մամուլի հրապարակման մեջ: Մայիսի 1-ին էլ մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ դիրքեր մեկնելու կոչով դիմել էին երիտասարդներին: Հրամանատարների կոչը լուրջ տեղեկատվություն էր պարունակում պատերազմական վիճակի վերաբերյալ. «Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում(...) թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում»,-դիրքերից հաղորդում են կամավորական ջոկատների հրամանատարները: Նրանք հղում են անում 25 տարի առաջ տեղի ունեցած հայկական կողմի համար կորուստներով լի «Օղակ» գործողությանը եւ հիշեցնում, որ դրանից ընդամենը մեկ տարի անց Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ: «Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկեք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում ու խաղաղությունը վերահաստատելով՝ դառնանք տուն՝ սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»,- ասվում է երիտասարդ կամավորներին ուղղված կոչում: Կայքերից մեկն էլ երեկ գրեց, որ տարբեր քաղաքացիներ իրենց հայտնել են, որ վերջին օրերին իրենց զանգահարում են զինկոմիսարիատներից եւ խնդրում ներկայանալ: Կայքի լրագրողը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք մոբիլիզացիա՞ է սկսվել, ինչին Հովհաննիսյանը պատասխանել է, որ պարզապես ճշտումներ են կատարվում: Մեկ այլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չէին եղել: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ չի բացառել, որ տոն օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- ասել է Բաբայանը:

Միջազգային հարթակում նույնպես երեկ հնչել է ահազանգ, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ՝ Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար (տես նաեւ էջ 4):

Դերերի կտրուկ փոփոխություն

Առաջիկայում նոր լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության օգտին է խոսում նաեւ այն, որ ադրբեջանական կողմը առաջնագծին հարող բոլոր բնակավայրերից տարհանել է քաղաքացիական անձանց: Թեեւ Ադրբեջանը սա բացատրում է հայկական կողմի գործողություններով: Նախորդ շաբաթ ԼՂՀ ՊՆ-ն այս ընթացքում առաջին անգամ հայտարարեց պատժիչ գործողությունների իրականացման մասին: Պարզվեց, որ պատժիչ գործողություններ ասելով՝ նկատի է առնվում թիրախային հարվածները թշնամու շարժական ռազմական օբյեկտներին, որոնք բերել, տեղակայել էին առաջնագծին հարող բնակավայրերի մեջ: Հայկական կողմի պատժիչ գործողություններից Ադրբեջանում լուրջ իրարանցում էր առաջացել: Հաջորդ օրը արտաքին գործերի նախարար Մամեդյարովը բոլոր միջազգային կազմակերպություններին նամակներ գրեց, խնդրելով Հայաստանին հստակ պահանջ ներկայացնել՝ հարգել ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը: Պարզվեց՝ Ալիեւը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, իսկ Սերժ Սարգսյանը տապալում է բանակցությունները: Ադրբեջանի արտգործնախարարը, որ վերջին անգամ Մյունխենում նույնիսկ հարկ չհամարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին հանդիպել, հայտարարեց, որ մայիսին պլանավորում է հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին: Նրանք մշտապես խոսում են կարգավորման ինչ-որ տարբերակների մասին, բանակցային գործընթացը վերականգնելու մասին, այնինչ արդեն մի քանի տարի է, պատրաստվում էին վերջին սերնդի զենքերով համալրված իրենց բանակով ռազմական մեկ զարկով վերջ դնել ղարաբաղյան հակամարտությանը եւ բարձրաձայն խոսում էին դրա մասին: Հայկական մամուլն ու փորձագիտական շրջանակները շտապեցին արձանագրել, որ Ադրբեջանը խաղաղություն է մուրում, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է է՛լ ավելի հեռուն գնան պատժիչ գործողությունների մեջ:

Դաշնակցի հնազանդն է լավ

Եվ այնուամենայնիվ, Ղարաբաղյան հակամարտության պատմության տրամաբանությունը հուշում է, որ այստեղ ռազմի դաշտում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն կապված են լինում մի շարք աշխարհաքաղաքական իրողությունների, եւ առավելեւս՝ գերտերությունների տրամադրությունների հետ: Թեեւ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերը, թվում է՝ կազմ-պատրաստ են եւ ամեն պահի կարող են քայլ անել, կարծում ենք, որոշում կայացնելու հարցում կարեւոր են լինելու միջազգային հարթակներից եւ դաշնակից պետություններից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից ստացվող ազդակները: Իսկ Ռուսաստանը, ըստ բոլոր նշանների, առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես է ցանկանում հանգուցալուծել ապրիլին սկսված ղարաբաղյան պատերազմը, կամ ցանկանո՞ւմ է ընդհանրապես հանգուցալուծել, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ նախապես մշակված ծրագրերը չիրականացան, եւ հիմա Կրեմլում նոր մոտեցում պետք է ձեւավորեն կոնֆլիկտի վերաբերյալ, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով ուշանում է: Ստեղծված իրավիճակում դրությունից ելք կարող էր լինել Հայաստանում ներքին ապակայունացումը՝ ավելի կառավարելի եւ հնազանդ դաշնակցի դիրքերից հանդես եկող գերագույն գլխավոր հրամանատար «ձեռք բերելու» ակնկալիքով: Զինադադարի մասին մոսկովյան պայմանավորվածությունից անմիջապես հետո այս ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, սկսեցին տարվել եւ հեռավոր փորձեր մինչեւ այսօր էլ արվում են (խոսքը թե՛ Հայաստանում ժողովրդի տրամադրությունների ուղղությունները փոխելու, եւ թե քաղաքական ուժերի հետ տարվող աշխատանքների մասին է), սակայն նշաններ, որ դրանք կարող են հաջողությամբ ավարտվել, առայժմ չկան: Իսկ հիմա կա այն, ինչ որ կա, եւ երկրորդ անգամ իմաստ չունի Ադրբեջանին «դուխ» տալ ու պատերազմական գործողություններ սկսել՝ ակնկալելով, որ դրա արդյունքում ինչ-ինչ հարցեր կլուծվեն: Հայաստանի կողմից այսպիսի գործողությունների «խրախուսում» կհամարվեր Հայաստանին տրամադրվող վարկի շրջանակներում Հայաստանին մատակարարվելիք սպառազինությունը արագ տեղ հասցնելը: Մի բան, որ կարծես թե տեղի չի ունենում, կամ տեղի է ունենում, բայց ոչ արագ եւ ոչ միանգամից: Այս իրավիճակում անհասկանալի է, թե որ կողմը եւ ինչպես պետք է առաջին քայլը կատարի, սակայն օդում նոր պատերազմի շունչը, միեւնույն է, զգացվում է:

Փոքրիկ ակնարկ ՆԱՏՕ-ին

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասուլիսի ժամանակ շատ տարօրինակ հայտարարություն արեց՝ խոսելով ՀԱՊԿ-ի մասին: Լրագրողի հարցին, թե արդյոք ներկա փուլում ընդունելի՞ է ՀԱՊԿ-ի չեզոք դիրքը Հայաստանի նկատմամբ, նա պատասխանեց «եթե անգամ ՀԱՊԿ-ում չլինենք, այլընտրանքային միության միանալու առաջարկ Հայաստանին դեռ չի արվել»: ՀԱՊԿ-ի այլընտրանքային միությունը ՆԱՏՕ-ն է: Եվ ում ու ինչ է ուզում սրանով ասել Հայաստանում իշխող կուսակցության փոխնախագահը: Գուցե փորձ է արվում այսկերպ ռուսական զենքի մատակարարումը արագացնել: Ապրիլի 29-ին Ադրբեջանը հետ է կանչել ՌԴ երկու քաղաքներից՝ Սանկտ Պետերբուրգից եւ Եկատերինբուրգից, իր հյուպատոսներին: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը, փորձելով հավասարակշռություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իր ռազմավարական դաշնակցային եւ գործընկերական հարաբերություններում, երկուսի հետ հավասարապես փչացրել է հարաբերությունները: Եվ հիմա պետք է ամեն դեպքում ընտրություն կատարի, որովհետեւ պատերազմող երկու երկրներին հավասար բարեկամ լինել հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում, երբ այդ երկուսը կախման մեջ են գտնվում քեզանից: Կարծում ենք, վտանգավոր անորոշությունը, որի մասին իրենց կոչի մեջ խոսում են կամավորական ջոկատների հրամանատարները, ավելի շատ կապված է Ռուսաստանի չկողմնորոշված վիճակի հետ, քան դավադիր թշնամու ծրագրերի:

Հայաստանն, իհարկե, առանց ռուսական զենքի ամբողջ խմբաքանակին սպասելու էլ կարող է ռազմի դաշտում առաջին քայլը կատարել, այդ ընթացքում հենվելով բարեկամ այլ երկրների աջակցության վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ գործողությունների վերահսկողությունից դուրս գալու պարագայում ՌԴ-ն, միեւնույն է, պայմանագրային պարտավորություններ ունի ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին: Սակայն ուր էր, թե ամեն ինչ այնդքան միանշանակ ու հեշտ լիներ:

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное