Քաղաքագետը պատմել է, թե ինչպես են արտասահմանյան գործակալները քայքայում պետությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆriafan.ru-ն գրում է, որ նոյեմբերին Պետական դումայում քննարկման են ներկայացվել արտերկրից Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը կանխելու միջոցառումների փաթեթի առաջին երեք փաստաթղթերը: Քաղաքագետ Մարատ Գոգուաձեն «Патриот» մեդիա գրուպի մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչպես են օտարերկրյա գործակալները ոչնչացնում պետությունը և ազդում երկրի ապագայի վրա:
«Ցավոք, Ռուսաստանն արդեն գիտի «օտարերկրյա գործակալ» տերմինի մասին: Միխայիլ Գորբաչովը այս տերմինի վառ ներկայացուցիչն է և մեր հայրենիքի դավաճանը: Հույս ունենանք, որ նա դեռ կապրի մինչև այն պահը, երբ իրեն կդատեն այն բանի համար, որ նա ոչնչացրեց մեր մեծ ԽՍՀՄ-ը: Նա գլխավոր քարտուղարի պաշտոնում դավաճանեց հայրենիքին»,- ասել է Մարատ Գոգուաձեն:
Ըստ քաղաքագետի Գորբաչովը պետք է պատմության մեջ մտնի որպես օտարերկրյա գործակալ, և նրա նկատմամբ պետք է տարածվի հոդված դավաճանության մասին։
Ասուլիսի ընթացքում Մարատ Գոգուաձեն մեկնաբանել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը:
«Եկեք վերցնենք Փաշինյանին, որը մեր լրատվամիջոցները անվանում էր օտարերկրյա գործակալ: Նա փորձել է ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Դա օտարերկրյա գործակալի հատուկ աշխատանքն է Պետդեպարտամենտի համար: Փաշինյանի գործողությունները հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի գրեթե լիակատար կորստին»,- նշել է փորձագետը:
Քաղաքագետը հիմնավորել է նաև Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և Ուկրաինայի ղեկավարների գործունեությունը: «Տիխանովսկայան արտերկրում է և փորձում է իր հայրենակիցներին հորդորել բոյկոտել ձեռնարկություններում աշխատանքը, այսինքն կոչ է անում Բելառուսի քաղաքացիներին ոչնչացնել իրենց երկրի տնտեսությունը»: Ըստ նրա` Պորոշենկոն և Զելենսկին ևս ակնհայտորեն օտարերկրյա գործակալներ են, որոնք Սորոսի կողմից ուղարկվել են Ուկրաինան ոչնչացնելու համար:
Ըստ Մարատ Գոգուաձեի, ԱՊՀ-ի ղեկավարները վաճառում են եղբայրական հանրապետություններ և միաժամանակ ընդհանուր պատմությունը: Փորձագետը շեշտել է, որ նման գործողություններն անընդունելի են, և հույս ունի, որ «Պետդեպարտամենտի բոլոր խամաճիկները մոռացության կմատնվեն»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը