Իրական դեպք. (Մի փոքրիկ կրճատված)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆարինե Կազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Իրական դեպք. (Մի փոքրիկ կրճատված)
Զանգ...
-- Դուք պատերազմի ժամանակ ցանկություն էիք հայտնել օգնել Ձեր գիտելիքներով: Հիմա էլ եք ուզում ?
-- Իհարկե: Իսկ Դուք ով եք ?
-- Մերի, ԲարձրՏեխ. նախարարությունից: Ինչ ծրագրավորման լեզու գիտեք ?
-- Ես ֆիզիկոս եմ, բայց իմ խմբի անդամները տարբեր ծրագրավորման լեզուներ գիտեն:
-- Լավ, նշեմ, որ չգիտեք:
-- Ինչի համար եք նշում ?
-- Որ որոշենք, թե ինչով կարող եք մեզ օգտակար լիմեք, ինչպես կարող են Ձեզ օգտագործել:
-- Իսկ ով ա որոշելու ?
-- Մենք:
-- Իսկ Դուք ինչի մասնագետ եք ?
-- Կարավարման:
-- Դա մասնագիտություն է? Կներեք, չգիտեի... Այդ դեպքում ինչպես եք որոշելու ?
-- Դե, նրա հիման վրա, թե ծրագրավորման ինչ լեզուներ գիտեք: Մենք որոշելու ենք, թե ինչպես կարող են Ձեզ օգտագործել, կցելով մեր խմբերին:
-- Բայց ես իմ սեփական խումբը ունեմ, իդեաներ ունենք, նոր տեխնիկական լուծումներ էինք արաջարկում...
-- Դե, մենք կորոշենք...
-- "Մենք"? Ովքեր ? Կարավարման մասնագետներ ?
-- Այո !
-- Ինչ եք որոշելու և ինչպես ?
-- Որոշելու ենք, թե որ հիմնարկը կարող է Ձեզ օգտագործի, Ձեր անկետայի հիման վրա՝ տիրապետում եք անգլերեն, ռուսերեն, ծրագրավորման լեզու չգիտեք:
-- Այդքան բան? Ուրիշ ոչինչ ? ... Հա-հա-հա...
...Օտբոյ...
Ֆիզիկոսի կինը մտածեց "մեղկ է աղջիկը, մեր ծիծաղից կարող ա նեղվի" և հետ զանգեց.
-- Մերի ?
-- Մերին գնաց: Անին է, Մերիի ղեկավարը:
-- Խնդրում եմ, բացատրեք Մերիին, որ մեզ թված ծիծաղելի, երբ զանգում են անվանի ֆիզիկոսին, և ասում են, որ իրեն կօգտագործեն ինչ որ հիմնարկներ կախված նրանից, թե ինչ ծրագրավորման լեզու նա գիտի:
-- Այո, շատ ճիշտ ասեց !!! Բացարձակ նշանակություն չունի՝ ֆիզիկոս է, թե ինչ է! Մենք պիտի որոշենք համաձայն անկետայի՝ տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ծրագրավորման գիտելիք ունի՝ չունի: Մենք այստեղ նստած ենք այդ որոշելու համար:
-- Իսկ Դուք ինչի մասնագետ եք ?
-- ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ !!!
-- Պարզ է... հա-հա-հա:
-- ԵՍ որոշում կայացրեցի!!! Ձեր ամուսինը մեզ պետք չի !!!
...Օտբոյ...
Բարձր Տեխնոլոգիաների Նախարարության Մարդկային Ռեսուրսների Կառավարման անչափ կարևոր մասնագետը կայացրեց ԻՐ որոշումը. երկրին ֆիզիկոս պետք չի:
Պարզ է՝ հաջորդ պատերազմում մենք նույնպես կպարտվենք...