Ցավ կոկորդում. կարելի՞ է արդյոք այդ ախտանշանով տարբերել կորոնավիրուսն ուրիշ վարակներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոններն անվանում են կոկորդում ցավը COVID-19-ի հնարավոր ախտանշաններից մեկը, սակայն նույն ցավով կարող են դրսեւորվել նաեւ ուրիշ վարակները: Ինչպե՞ս դրանք տարբերել:
Կորոնավիրուսային վարակի բազմաթիվ ախտանշաններ հիշեցնում են այլ շնչառական հիվանդությունների կլինիկական պատկերը: Դրանցից են տենցը, հազը, հոգնածությունը եւ այլ ախտանշաններ, որոնք տիպիկ են նաեւ ՍՇՎՎ-ի համար:
Կորորդում ցավն ինքնին չի կարող մատնանշել կորոնավիրուսային վարակի մասին: Այն կարող է վկայել ֆարինգիտի մասին: Տոնզիլիտի դեպքում սովորաբար լինում է այտուց եւ նշագեղձերի կարմրություն: Լարինգիտն ուղեկցվում է ըմպանի, ձայնային ապարատի բորբոքմամբ:
Times of India-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսային վարակով պացիենտների մոտ կոկորդում ցավն առաջանում է, երբ վիրուսը ներթափանցում է մեմբրանով, որը կապված է կոկորդի եւ քթի հետ, ինչը, իր հերթին, առաջացնում է այտուց: Ցավն ու ցավային զգացումները, որոնք զգում է վարակված մարդը, հիշեցնում են ֆարինգիտի առաջացում:
Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսն ուրիշ վարակներից:
Կորոնավիրուսով վարակված պացիենտները սովորաբար կոկորդի ցավի հետ մեկտեղ զգում են մի շարք այլ ախտանշաններ՝ ջերմություն եւ տենդ հիշեցնող վիճակ, չոր հազ, արտասովոր հոգնածություն, հոտի կորուստ:
Եթե պացիենտը գանգատվում է միայն կոկորդացավից եւ չի նշում այլ ախտանշան, ամենայն հավանականությամբ, դա անգինա է կամ ինչ-որ ուրիշ վարակ: