Պաշտոնական Հայաստանը մեծ հաշվով ձեռքերը լվացել է՝ արձագանքները թողնելով ռուսական կողմին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար: Իսկ դեկտեմբերի 11-ին հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ էին ստացել երեք պահեստազորայիններ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է, որ Արցախի մարտական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը:
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է․
«Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»:
Ստացվում է, որ պաշտոնական Հայաստանը մեծ հաշվով ձեռքերը լվացել է և որոշել է արձագանքներն ու գնահատականները թողնել ռուսական կողմին, բայց նման մոտեցումը որքանո՞վ թույլ կտա րոպե առաջ կանգնեցնել Ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունը, դժվա է ասել: Չի բացառվում, որ նման սանդրանքներ էլի տեղի կունենան, քանի որ Թուրքիայի դիրիժորությամբ Ադրբեջանը կփորձի որքան հնարավոր է շատ օգտվել ստեղծված իրավիճակից:
Նանե Հակոբյան