Արթուր Ալեքսանյանն առաջին գոտեմարտում կպայքարի իր հիմնական մրցակցի դեմ
ՍՊՈՐՏԲելգրադում կայացել է աշխարհի անհատական գավաթի խաղարկության վիճակահանությունը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վաղը` դեկտեմբերի 13-ին, իր առաջին գոտեմարտում կպայքարի հիմնական մրցակցի՝ աշխարհի չեմպիոն Մուսա Եվլոևի դեմ։
Մրցումների մեկնարկից առաջ բոլորը միաձայն նշում էին, որ ամենաառանցքային գոտեմարտերից մեկը լինելու է վաղեմի մրցակիցներ Արթուր Ալեքսանյանի և Մուսա Եվլոևի պայքարը։
Մինչ այս մրցաշարը ըմբիշները մեկական հաղթանակ ունեն իրար մեջ կայացած գոտեմարտերում։ Բացի այդ, 2019 թվականին Նուր–Սուլթանում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում էլ պետք է կայանար Ալեքսանյան–Եվլոև գոտեմարտը, բայց հայ ըմբիշի վնասվածքի պատճառով չկայացավ, և հաղթանակը շնորհվեց Ռուսաստանի ներկայացուցչին։ Իսկ հիմա էլ կույր վիճակահանությունը նրանց իրար դեմ դուրս բերելով որակավորման փուլում` հաստատ երկու ըմբիշներից մեկին զրկելու է մրցումներում հաղթողի հնարավորություններից։
Հայ մյուս ըմբիշներից Գևորգ Ղարիբյանը ( 63կգ քաշային կարգում 2019 Եվրոպայի չեմպիոն) մրցաշարը սկսելու է թուրք Աբդուրահման Ալթանի հետ գոտեմարտում։
55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանի առաջին մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաևը, 60կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը ուժերը կչափի հնդիկ Գյանենդեր Գյանենդերի հետ,
67կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը գորգ դուրս կգա չիլիացի Քրիստոբալ Նունյեսի դեմ, 72կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում լինելու է սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչը, 77կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը սկսելու է պայքարը լեհ Իվան Նիլիպիուկի հետ գոտեմարտով,
82կգ քաշային կարգում Ռուբեն Ղարիբյանը առաջին մրցակիցը լինելու է ռումինացի Գեորգե Մարիեան, 87կգ քաշային Արթուր Շահինյանը մրցումային օրը սկսելու է հունգարացի Իշտվան Տակաշի հետ, 130կգ քաշային կարգում էլ Դավիթ Օվասապյանը առաջին գոտեմարտը կանցկացնի սերբ Բոբան Ժիվանովիչի հետ: