Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը չի հեռանում ոչ այն պատճառով, որ գնալու տեղ չունի. նա ուզում է պահպանել իշխանությունը, քանի որ պատերազմն իրականում չի ավարտվել, և ուրեմն, դավաճանությունն էլ չի ավարտվել. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է պատերազմի ընթացքում իշխանության վարած քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և առաջարկներ արել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

-Պարոն Ենոքյան, այս հարցը այսօր շատերին է տրվում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պարտվեցինք։

- Ճիշտ եք անում, որ այս հարցն անընդհատ հնչեցնում եք, որովհետև մշտապես պետք է հիշել ու քննարկել պարտության տանող հանգամանքները, որպեսզի երբեք թե՛ դրանք, թե դրանց նախապայմանները չկրկնվեն։

Տեսնելով այն ակնհայտ քայլերը, որոնք տանում էին դեպի պարտություն՝ պետական ինստիտուտների ավերումը, բանակի քայքայումը, հասարակության մեջ ստեղծվող բարոյական անհանդուրժողականությունը, բանակցություններում ճգնաժամը, և մնացած բաղադրիչները, որոնք ամբողջացան որպես Հայստանի կապիտուլյացիա և Արցախի կորուստ, սկզբնական շրջանում ինքս էլ չէի հավատում, որ դավաճանություն է կազմակերպվում։ Այսինքն, տեսնում էի այս քայլերը, բայց փորձում էի ուրիշ բացատրություններ գտնել Նիկոլ Փաշինյանի համար՝ անփորձ է, ագահ է, փառասեր է, անգամ՝ հիմար է, բայց՝ ոչ դավաճան։ Որովհետև բանականության մեջ չի տեղավորվում այդ մոտեցումը, որ երկրի ղեկավարը կարող է լինել դավաճան, միտումնավոր իր իշխանության  տակ եղած երկիրը տանել կործանման։

Սակայն այդ ամենի համադրումը, մանավանդ ռազմական գործողությունների նպատակաուղղված տապալմանը տանող քայլերը կասկածի տեղ չեն թողնում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է մանրամասն մտածված դավաճանություն։

-Հանուն ինչի՞ կարող է լինել Ձեր նշած դավաճանությունը, հանուն իշխանությա՞ն։

-Ես կարող եմ 2-3 վարկած առաջադրել, բայց, ինչպես ասում են, ամբողջական պատասխանը կտա քննությունը։ Կարող եմ հստակ ասել՝ այն հանուն իշխանության պահպանման չէ։ Իշխանությունը արժեք է, եթե գնահատում ես այն, ինչին իշխում ես, ցանկանում ես բարելավել ու բազմացնել, անգամ եթե դա քո կոռուպցիան ավելացնելու կամ քո փառասիրությանը հագուրդ տալու համար է։ Նիկոլ Փաշինյանի համար արժեք չեն եղել ոչ մեր քաղաքացիները, որոնց նա ամենօրյա ռեժիմով խաբել ու թալանել է, ոչ էլ Հայաստանն ու ինքնիշխանությունը, որոնք նա մսխել է՝ սկզբում աստիճանաբար, այնուհետև՝ միանգամից։ Իշխանությունը նրա համար եղել է ոչ ինքնանպատակ, այլ՝ իր դժոխային դավաճանական պլանների իրականացման գործիք։

-Բայց չնայած այս ամենին,  Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, փորձում է պահպանել իշխանությունը։

- Նման մանրամասն դավաճանական պլան մշակելուց Նիկոլ Փաշինյանը հաստատ իր համար ապահովել է նաև պատասխանատվությունից փախնելու ուղիները և երաշխիքները։ Նա չի հեռանում ոչ այն պատճառով, որ գնալու տեղ չունի, կամ գնալու ձևերը չգիտի, այլ բոլորովին այլ նպատակով. Նիկոլ Փաշինյանը այժմ ուզում է պահպանել իր իշխանությունը, քանի որ պատերազմն իրականում չի ավարտվել, և ուրեմն, դավաճանությունն էլ չի ավարտվել։

Նկատենք, որ ունենք զինադադարի ինչ-որ անկապ համաձայնագիր, որն ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս, ու նաև՝ ռուսական և ադրբեջանական զորքին իրենց հայեցողությամբ Արցախում տեղավորվելու հնարավորություն տալիս։ Չունենք գերիների փոխանակման և անհետ կորածների որոնման մասին պայմանավորվածություններ։ Չունենք խաղաղության պայմանագիր, որով պետք ավարտվի պատերազմը։

Նկատենք՝ ադրբեջանցիները անցել են «սողացող պատերազմի» փուլին։ Նրանք ոչ միայն մտնում են Արցախի այն տարածքները, որոնք ըստ պայմանավորվածության՝ պետք է լինեին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, այլև առանց դիմադրության վերցնում են Սոթքի հանքը և այլն:

Մինչ Հայաստանի իշխանությունները ինչ-որ մանկամիտ թոթովանքներ են արտաբերում՝ GPS, խորհրդային քարտեզներ, չգիտեմ ինչ, ադրբեջանցիները գրավում են Սյունիքի մարզի արոտավայրերն ու վարելահողերը, պահանջներ են ներկայացնում Տավուշի մարզի վերաբերյալ։ Դավաճանության այս շարունակությունը և շարունակական տարածքային կորուստները հնարավոր են միայն միտումնավոր ստեղծված անիշխանության պայմաններում։

Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ հնչեցրեց Սևանի ու Երևանի վերաբերյալ, եթե շարունակվի այս դավաճանական անիշխանությունը, ոչինչ չի խանգարելու նրան հենց վաղը իրականացնելու իր սպառնալիքները, հիշենք՝ չկա ոչ պետություն, ոչ բանակ, և այս վիճակն այժմ պահպանվում է Նիկոլ Փաշինյանի ջանքերով։

-Ի՞նչ լուծումներ եք առաջարկում։

- Ելքը պարզից էլ պարզ է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ժամ առաջ գահազրկել։ Սակայն առայժմ այդ պրոցեսը հանգեցրել է միայն անիշխանության, ինչը հենց Նիկոլ Փաշինյանի գծած սցենարն է։

The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим
Самое популярное