Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԼՂ պատերազմում պարտությունից հետո․ Forbes

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղինակավոր Forbes պարբերականի հոդվածագիր Փոլ Իդոնն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի թեմային ու մի շարք դիտարկումներ արել։

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

«Այս աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց մեծ քանակությամբ հայկական ռազմական տեխնիկա: Այդ աղետալի պարտությունը, անկասկած, կոշտ դասեր տվեց Երևանին այն մասին, թե ինչքան արագ է զարգանում ժամանակակից պատերազմը և, հավանաբար, այն մեծ ազդեցություն կունենա զենքի ապագա գնումների վրա:

Մասնավորապես, ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի կողմից տրամադրված անօդաչու սարքերը որոշիչ են դարձել Ադրբեջանի համար: Նախագահ Իլհամ Ալիևը պարծեցել է, որ իր երկրի անօդաչու սարքերը ոչնչացրել են 1 միլիարդ դոլարի հայկական ռազմական տեխնիկա:

Հայաստանի կողմից վերջերս ձեռք բերված ռուսական Սու-30 կործանիչները՝ Հայաստանի փոքր օդուժի առաջատար ռազմական ինքնաթիռները, չեն օգտագործվել հակամարտության մեջ: Դա զուգորդվում է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի անկարողությամբ, որոնք այնպիսի հին տարբերակներ էին, որ նախատեսված էին կործանիչների և ռմբակոծիչների խոցման, այլ ոչ թե փոքր,դանդաղ շարժվող անօդաչու սարքերի կործանման համար։ Հենց սա Ադրբեջանին հնարավորություն տվեց տիրել առաջնագծի երկնքին և արդյունավետ կերպով թիրախավորել հայկական ցամաքային ուժերը։

Zapad 2017 military drills in Brest Region, Belarus

Իր հոդվածում Իդոնը մեջբերում է Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԱՄՆ նախկին միջնորդ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, ըստ որի՝ վերջին հակամարտությունը ցույց տվեց, որ ռուսական զենքի համակարգերը, լինեն դրանք Ս-300 ՀՕՊ կամ Տ-72 տանկեր, այլ ժամանակաշրջանի սպառազինություն են, երբ առկա է իսրայելական և թուրքական ժամանակակից անօդաչու թռչող սարքերի համադրությունը:

«Եթե ցանկանում եք «հագեցած լինել» այս ժամանակակից ռազմի դաշտում, և եթե դուք Հայաստանն եք, ապա, ի վերջո, կցանկանաք ձեռք բերել այդ տեսակի սարքավորումներ»,- ասել է նա:

Իսրայելը, որը հանդիսանում է Ադրբեջանի զենքի խոշոր մատակարար և ադրբեջանական նավթ ներկրող, ամենայն հավանականությամբ, Երևանին չի պատրաստվում վաճառել առաջատար զենք կամ անօդաչու սարքեր: Թուրքիան, անշուշտ, չի էլ անի դա, քանի որ նա Հայաստանի հիմնական մրցակիցն է և ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին:

Բրայզան կասկածում է նաև այն հարցի շուրջ, որ ԱՄՆ-ն կվաճառի Հայաստանին առաջադեմ զենք: Սա նշանակում է, որ Հայաստանի միակ «կենսունակ տարբերակը» նրան ավանդական զենք մատակարարող Ռուսաստանն է: Այնուամենայնիվ, Մոսկվան կարող է պատրաստ չլինել Երևանին վաճառել ՀՕՊ-ի ավելի առաջադեմ համակարգեր, քան մինչ օրս։

ARMENIA, AZERBAIJAN, NAGORNO-KARABAKH, T-72 TANK,

Ըստ նրա՝ Հայաստանն ու նրա ժողովուրդն այժմ «այլ հոգեվիճակում են», քան մինչ վերջին հակամարտությունը, երբ երկիրն այն համոզմանն էր, որ իր զինվորներն անպարտելի են, և որ ադրբեջանցիները չգիտեն ինչպես կռվել:

«Հիմա նրանք այնպիսի ազգային աղետ են կրել, որ իրենց ամբողջ մտածելակերպը խորը ինքնավերլուծման մեջ է։ Նրանք հիմա փորձում են պարզել՝ ինչպես վերականգնել իրենց բարոյականությունը», - ասել է Բրայզան ու շեշտել, որ այս պահին հայերն ունեն շատ ներքաղաքական հարցեր, որոնցից մեկն էլ այն է, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես կգոյատևի, թե՞ ոչ։

Բացի այդ՝ Բրայզան վստահ է, որ եթե անգամ հայերն ի վերջո հասնեն այս կետին, պարտադիր չի լինի սեփական ռազմական զինանոցը վերակառուցել`գերազանցելու կամ նույնիսկ համապատասխանեցնելու Ադրբեջանի ռազմական և տեխնոլոգիական հնարավորություններին, քանի որ Բաքուն չի պատրաստվում հարձակվել միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան հայկական տարածքի վրա:

«Բաքուն գիտի, որ եթե երբևէ հարձակվեր հայկական տարածքի վրա, դա կհանգեցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երաշխիքների գործարկմանը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պարտավոր կլիներ միջամտել։ Այնպես որ Հայաստանը կարիք չունի իր զինանոցը համապատասխանեցնելու Ադրբեջանի ռազմական կարողություններին։ Այն պետք է պարզի, թե որն է ապագայի իր ազգային ռազմավարությունը և ինչպես ապրել իր իսկ կողմից միջազգայնորեն ճանաչված սահմաններում այնպես, որ հայ ժողովուրդը իրեն ապահով զգա», - ամփոփել է նա։

The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим
Самое популярное