12-ամյա տղան օդապարիկ թռցնելիս ընկել է՝ ձեռքերը կոտրելով վեց տեղից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնդոնեզական Սումատրա կղզու Լամպունգ նահանգում 12-ամյա տղան ընկել է տեսքով օդապարիկ թռցնելիս: Այս մասին հաղորդել է «Coconuts Jakarta»-ն:
Դեկտեմբերի 1-ին տեղական դպրոցի մոտակայքում դպրոցական Ի. Ռ.-ն եղբոր հետ օդապարիկ է թռցրել: Օդապարիկը մոտ երեք անգամ ավելի մեծ է եղել երեխայից և ուժեղ քամու պատճառով նրան վեր է թռցրել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան կառչում ձողից, ապա խճճվում քարշափոկերի մեջ և ընկնում մի քանի մետր բարձրությունից: