Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական դավաճանության մեղադրանք՝ Արցախի իշխանություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետնախարարի նախկին օգնական Վլադիմիր Գրիգորյանը գրում է.

«Այսօր` Արցախում գործող «Առաջ Արցախ» և «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունները, ԱՀ գլխավոր դատախազին են ներկայացրել կոլեկտիվ հաղորդում հանցագործության վերաբերյալ:

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ

Մ.Ռ.Աղաջանյանին

Արցախի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններից

Կոլեկտիվ հաղորդում

հանցագործության վերաբերյալ

Ինչպես գիտեք՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիան և նրանց հովանավորությամբ ձևավորված ահաբեկչական խմբավորումները հարձակվել էին Արցախի Հանրապետության վրա, որի արդյունքում 09.11.2020թ. Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի դաշնության և Ադրբեջանի միջև կնքվել էր գրավոր համաձայնագիր ռազմական գործողությունները դադարեցնելու և Արցախի տարածքային ամբողջականությունը խախտող դրույթներ պարունակող պայմանների շուրջ: Հիշյալ փաստաթղթի հիման վրա Ադրբեջանին է հանձնվել Արցախի Քաշաթաղի, Շահումյանի, Շուշիի շրջանները, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ, մի շարք համայնքներ մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ: Ընդ որում հիշյալ համաձայնագիրը կնքվել ու հետագա բոլոր պայմաններն իրագործվել էին առանց Արցախի Հանրապետության քաղաքացիների կարծիքը կամ դիրքորոշումը լսելու և հաշվի առնելու: Արդյունքում Արցախի տասնյակ հազարավոր քաղաքացիներ հարկադրաբար զրկվել են իրենց շարժական ու անշարժ գույքի նկատմամբ ԱՀ Սահմանադրությամբ հռչակված ու սահմանադրորեն պաշտպանված սեփականության իրավունքից, ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, անտիրության են մատնվել մեր հոգևոր արժեքները՝ այդ ամենի հետևանքով կրելով գույքային և բարոյական վնասներ:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Նույն Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությունը և Սահմանադրության /…/ 175-րդ հոդվածներում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով:

Վերոգրյալից հետևում է, որ ԱՀ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը ենթակա են վերանայման բացառապես ժողովրդի կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով, իսկ Սահմանադրության 175-րդ հոդվածի փաստացի խախտումը առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Բացի դրանից, վերոգրյալ գործողությունների հետևանքով Արցախում փաստացի դադարել են գործել սահմանադրական այնպիսի նորմեր, ինչպիսիք են ԱՀ Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասը /Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է/, 2-րդ հոդվածի 1-ին մասը /Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին/, 4-րդ հոդվածը /Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա/, 5-րդ հոդվածի 1-ին մասը /Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ/ և 6-րդ հոդվածի 1-ին մասը /Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով/, ինչպիսի արարքը պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով /Սահմանադրական կարգը տապալելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Ինչպես ռազմական գործողություններին զուգահեռ, այնպես էլ դրանից հետո հանրության լայն շրջանակների մոտ տարածվել ու մինչ օրս շարունակվում են տարածվել տեղեկություններ /դատախազությունը և դատախազության հսկողության տակ գործող հետաքննության մարմինները նույնպես պարտավոր են տեղյակ լինել դրանց մասին/ ռազմի դաշտում դավաճանությունների, մարտական դիրքերը նախապես ծրագրված սցենարով լքելու, ադրբեջանական զորքերի՝ քաղաք Շուշի հասնելու անհավանական թվացող ճանապարհը նախապես հարթելու հանցավոր դեպքերի մասին: Արցախի Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել էր, որ պատերազմը դադարեցնելու նպատակով իր կողմից ՀՀ իշխանություններին մի քանի անգամ հստակ տեղեկություն-խնդրագիր էր ուղարկվել, սակայն անհասկանալի պատճառներով պատերազմը ավելի վաղ փուլում կանգնեցնելու որոշում չէր ընդունվել, որի պարագայում Արցախի տարածքային կորուստները կլինեին անհամեմատ ավելի քիչ: Պատերազմը առավել վաղ կանգնեցնելու հնարավորության առկայության մասին իր հրապարակային խոսքում շեշտել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որից ՀՀ կամ Արցախի իշխանությունները անհասկանալի պատճառներով չէին օգտվել:

Հիշյալ հրապարակային հայտարարություններն ու տեղեկությունները ևս առերևույթ վկայում են, որ ենթադրաբար պատերազմական գործողությունների ընթացքում կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք իրենց բնույթով և ակնկալվող հետևանքներով դեմ էին Արցախի Հանրապետության շահերին և նպաստավոր պայման էին հանդիսացել ռազմական գործողությունների ընթացքում նահանջի, տարածքային կորուստների և 09.11.2020թ. համաձայնագիր կնքելու համար նպաստավոր իրադրություն ունենալու համար: Նկարագրված արարքները պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ /Պետական դավաճանություն/ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների մասին վկայող բավարար տվյալներ, որի կապակցությամբ հարկ է իրականացնել քրեական վարույթ՝ ճշմարտությունը բացահայտելու համար:

Հետպատերազմական փուլում, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Շահումյանի ու Շուշիի շրջանների բնակիչները ստիպված էին լքել իրենց բնակավայրերը, ծագել էր պետական գույքը անվնաս ու ամբողջական տեսքով Արցախի զինված ուժերի տիրապետության տակ գտնվող տարածք տեղափոխելու անհրաժեշտություն, մինչդեռ հիշյալ շրջաններում մնացել է հարյուրավոր միլիոնների հասնող պետական ու պետության կողմից հիմնադրված մասնավոր կազմակերպություններին պատկանող անշարժ ու շարժական գույքեր, որոնք փաստացի անցել են Ադրբեջանի տիրապետության տակ և որի հետևանքով Արցախի Հանրապետությունը զրկվել է այդ գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից: Նկատի ունենալով, որ հիշյալ հետևանքները ենթադրաբար առաջացել են ԱՀ Շահումյանի, Քաշաթաղի ու Շուշիի շրջանների մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև գործադիր իշխանության բարձրագույն մարմինների հանցավոր անփութության կամ ծառայողական լիազորությունների չարաշահման կամ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակությունների կատարմամբ, ուստի վերոգրյալ դեպքերի կապակցությամբ ևս հարկ է կատարել պատշաճ քրեադատավարական քննություն՝ մեղավորներին ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար:

Այսպիսով, սույն հաղորդմամբ ներկայացված փաստերը առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ, 312-րդ, 322-րդ, 334-րդ, 185-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ, որոնց կապակցությամբ քննություն կատարելու և հանրությանը մտահոգող հարցերի պատասխանները լուսաբանելու ուղղակի պարտականությունը կրում են քրեական հետապնդման մարմինները՝ քրեական հետապնդումը տնօրինող սահմանադրական մարմնի՝ դատախազության գլխավորությամբ:

Ելնելով վերոգրյալներից՝

պահանջում ենք

1.Սույն հաղորդման կապակցությամբ անհապաղ հարուցել քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին:

2. Հարուցված քրեական գործով ապահովել պատշաճ, հնարավորինս հրապարակային ու վստահելի քրեադատավարական քննություն»:

В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБ
Самое популярное