Մայրաքաղաքում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներն ավարտվեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներն ավարտվեցին։
Նշենք, որ ակցիաների մասնակիցները սկզբում փակել էին մայրաքաղաքի փողոցները, այնուհետեւ քայլերթ էին սկսել դեպի Կառավարության, ՀՀ դատախազության, ԱԱԾ շենքերի բակեր։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացել էր ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։