Ո՞ր կողմով է բժշկական դիմակ կրելը ճիշտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvz.ru-ն գրում է, որ դիմակը, որպես անձնական պաշտպանիչ միջոց, պետք է հագնել կանոնների համաձայն, հանելը ևս, բացի այդ այն պետք է փոխել ամենաքիչը երկու ժամը մեկ: Կարևոր է նաև միանգամյա օգտագործման դիմակի երեսը (գունավոր կամ սպիտակ):
Սկսենք ամենավիճահարույց հարցից. ո՞ր կողմից պետք է օգտագործել միանգամյա օգտագործման դիմակը: Բժշկական մասնագետը ավտոմատ կերպով ըստ դիմակի գույնի կարող է որոշել, թե ինչ նպատակով են այն կրում: Գույնը իրոք նշանակություն ունի:
Եթե վատ եք զգում և վախենում եք այլ մարդկանց վարակելուց, ապա դիմակը պետք է կրվի գունավոր կողմով դեպի դուրս: Եթե առողջ եք, ապա սպիտակ կողմով դեպի դուրս: Իսկ եթե հանկարծ հանդիպեք ամբողջովին երկողմանի սպիտակ դիմակների, ապա այն կարող եք կրել ինչպես ցանկանաք:
Դիմակի սպիտակ երեսը զտիչի դեր է կատարում, և եթե այն անմիջապես հպվում է դեմքին, ապա մանրէները և բակտերիաները դուրս չեն գալիս արտաքին աշխարհ, և այն կրողը կանխում է վարակի տարածումը ուրիշներին:
Ռուսաստանում սերտիֆիկացված եռաշերտ բժշկական դիմակները ունեն երկու արտաքին շերտի միջև պոլիպրոպիլենից պատրաստված զտիչ ներքին շերտ: Դիմակների փաթեթավորման մեջ, ամենայն հավանականությամբ, սպառողը չի գտնի օգտագործման հրահանգներ: Դիմակի արտաքին երես է համարվում այն երեսը, որի վրա պատկերված է արտադրողի պատկերանշանը կամ այն, որն ավելի բաց գույնի է: Եթե դիմակը մոնոֆոնիկ է և չունի պատկերանշան, ապա այդ դիմակի երկու երեսներն էլ հավասարազոր են:
Երկրորդ հարցն այն է, թե ինչպես պատշաճ կերպով հագնել ու հանել միանգամյա օգտագործման դիմակը: Սխալ հագած դիմակը կորցնում է իր արդյունավետությունը նույնիսկ փողոց դուրս գալուց առաջ:
Դիմակը պետք է հագնել հետևյալ հերթականությամբ.
1) ձեռքերը ախտահանել ալկոհոլային հիմքով լուծույթով կամ մանրակրկիտ լվանալ օճառով
2) դիմակը հանել փաթեթավորումից և մետաղական սեղմակով կամ ամուր ներդիրով մոտեցնել դեմքին
3) առողջ լինելու դեպքում դիմակի դրսայինն կողմի համար ընտրել սպիտակ երեսը
4) ծալել մետաղական ներդիրը քթի տեսքով
5) դիմակով ծածկել քիթը, բերանը և կզակը
6) ստուգել, որ դեմքի և դիմակի միջև բաց մասեր չմնան
7) դիմակը խոնավանալուն պես պետք է այն անմիջապես փոխարինել նորով:
Միանգամյա օգտագործման դիմակ հանելը նույնպես հատուկ արվեստ է. նրբորեն և առանց ձեռքերով դիպչելու դիմակի առջևի մասին պետք է արձակել առաձգական ժապավենները և անմիջապես նետել դիմակը: Բացի այդ, կրելու արդյունավետությունը զրոյի է հասցվում, եթե հանկարծ խոսելիս դիմակը իջեցվում է կզակին:
Միանգամյա օգտագործման դիմակ ասելով հասկանում ենք, որ այն նախատեսված է ամենաշատը երկու ժամ օգտագործելու համար, ընդ որում արդեն օգտագործված դիմակը վերակենդանացնելու փորձերը անիմաստ են: Չի կարելի դիմակը
լվանալ, արդուկել, ախտահանել և այլն, քանի որ նշված բոլոր դեպքերում կորչում են դիմակի պաշտպանիչ Էլեկտրաստատիկ հատկությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը