«Իմ քայլի» պատգամավորները պետք է ուշքի գան և դուրս գան խմբակցությունից, ժողովուրդը դա է պահանջում. ակցիայի մասնակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎազգեն Մանուկյանը միակ ճիշտ ընտրությունն է, ժողովուրդը միայն իրեն է ցանկանում տեսնել, որ այս վիճակից երկիրը դուրս գա, թե չէ մենք Հայաստանն էլ կկորցնենք, այս ամեն ինչը դրան է գնում: Այս մասին Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին ասաց մասնակիցներից մեկը:
«Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, ու իր («Իմ քայլի»-խմբ.) պատգամավորները պետք է ուշքի գան և վարվեն այնպես, ինչպես իրենց մյուս ընկերներն են վարվել, ովքեր դուրս են եկել խմբակցությունից, բայց մանդատը պահել են, ժողովուրդը դա է պահանջում»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նշում է՝ ստիպված է եղել հայտարարագիրը ստորագրել, այլապես 25 հազար զինծառայող կհայտնվեր շրջափակման մեջ, ակցիայի մասնակիցը նշեց. «Երբ 5 հազար հոգի կոտորվեցին, 15 հազարը՝ վիրավորում ստացան, չէ՞ր մտածում, որ այդ ժամանակ պետք է հրադադար աներ, ինքը պետք է պատերազմը դադարեցներ պատերազմի 5-րդ օրը, երբ ավելի բարենպաստ պայմաններ էին, ոչ թե ամեն ինչ կորցներ, հետո ստորագրեր»: