Մարզերում զգալի կցրտի. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 5-7-ը՝ ցերեկը, աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 5–ի գիշերը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։