Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է ակնկալում Մոսկվան Արա Այվազյանի առաջիկա այցից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա, որը կլինի այս պաշտոնում նրա առաջին արտասահմանյան այցը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում հույս ունեն՝ բանակցությունները կնպաստեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, միջխորհրդարանական արդյունավետ շփումներով, նախարարությունների և գերատեսչությունների գծով կառուցողական փոխանակումներով:

Ինչպես հայտնել է Զախարովան, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրները, երկկողմ կապերի ողջ համալիրը, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով ենթակառուցվածքների վերականգնման գործում հումանիտար աջակցության ցուցաբերման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վրա, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին ռուսական միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ներկայիս օրակարգի վերաբերյալ երկկողմ սպասելիքները գուցե փոքր-ինչ տարբեր լինեն։

Նրա դիտարկումների համաձայն՝ ըստ էության հայկական կողմի համար այս պահին կարևոր է իրավիճակը պատերազմի, հակամարտության շուրջ՝ գերիներ, անհետ կորածներ, Արցախի հետագա կարգավիճակ, բանակցություններ, իսկ Մոսկվայի համար սա հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերից ընդամենը մեկ ուղղությունն է։

Ֆյոդոր Լուկիանովի համոզմամբ՝ ոչ միայն Մոսկվան,  այլև ՀՀ բոլոր գործընկերները հետևելու են Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր «շարժումներին»՝ հասկանալու համար, թե ինչպես է դրսևորվելու ՀՀ արտաքին քաղաքականությունը նոր իրավիճակում, և արդյո՞ք հայկական կողմը շարունակելու է պահպանել հռչակված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է փոխվելու հայաստանյան դիվանագիտությունն արցախյան ճակատում, քանի որ դեռ բազմաթիվ հարցեր կան լուծելու, և այդ ֆոնին չափազանց էական է ճիշտ ուղերձներ հղել աշխարհին, որը ներկայիս իրավիճակում բարդ է թվում՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը և ընդհանուր առմամբ հետպատերազմյան բոլոր անհետաձգելի խնդիրները։

«Չնայած դրան, Ռուսաստանը նաև հետևում է ներքաղաքական զարգացումներին և հասկանում, որ այս փուլում որոշումները կարող են կարճաժամկետ լինել, ուստի առավել կարևոր են այն պայմանավորվածությունները, որոնք կայացվել են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որոնք կարծես կատարվում են, և այդ առումով խնդիրներ չկան։ Կարևոր նրբությունը հիշատակումն է նոյեմբերի 21-ի պայմանավորվածությունների մասին, որոնք հանրային չեն, սակայն կարող ենք ենթադրել, որ դրանք վերաբերում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող պայմանավորվածություններին, բազմաթիվ հարցերին, որոնք տեղի են ունենում ռուսական միջնորդությամբ, ինչպես կարծես սահմանային հարցերը, նաև գերիների և այլ հարցեր։ Հայ-ռուսական երկխոսության առարկա կդառնա բանակցային գործընթացի ապագան, նախօրեի եռակողմ հայտարարություններից երևաց, որ Ռուսաստանը, չնայած նոյեմբերի 9-ին արձանագրված իրողության, արձագանքելով արևմտյան գործընկերների ցանկություններին, կշարունակի աշխատել, և կակտիվանա ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն, ինչպես անցյալում եմ ասել, դժվար կլինի ասել, թե որքանով արդյունավետ կլինի այդ ձևաչափը, քանի որ այդ ձևաչափը որևէ հարց չլուծեց այն ժամանակ, երբ դրա կարիքը կար, և լուծումը եղավ այն կողմերի կողմից, որոնք ունեն կոնկրետ շահեր տարածաշրջանում։

Բնականաբար, Արևմուտքը չի ցանկանում հարմարվել նոր իրավիճակին, դուրս մնալ կարգավորման գործընթացից, բոլոր զարգացումներն առաջիկայում ծավալվելու են այդ հարցի շուրջ, հայ-ռուսական հարաբերություններում այդ հարցի շուրջ քննարկումն իր տեղն է ունենալու»,- ասաց նա։

Հարցին, թե Մոսկվան դիտարկո՞ւմ է միութենական պետության ձևավորման հարց, ինչը վերջին շաբաթներին շատ է քննարկվում մամուլում և համացանցում, Լուկիանովն ասաց, որ նման հարց չի դիտարկվում։

«Ավելին, մենք տեսել ենք, թե ինչպես է այդ հարցի շուրջ իրավիճակը զարգացել Բելառուսի դեպքում, որքան տարաձայնություններ ու հակասություններ են եղել, շատ հարցեր չեն կարողացել պայմանավորվել, կարծում եմ՝ տրամադրությունները նման ձևաչափի շուրջ փոխվել են, և դա ավելորդ բեռ է դիտարկվում պարզապես, իսկ Ռուսաստանի ներքին ու արտաքին խնդիրները շատ են, ռուս-թուրքական համագործակցությունն ու տարաձայնությունները շարունակվում են, կա Դոնբասի խնդիրը, Ղրիմի հարցը, Սիրիան, Ղարաբաղը, Արևմուտքը և, մասնավորապես, ԱՄՆ-ը։ Հարցերը չափազանց շատ են, կարծում եմ՝ հասարակությունը ևս չի ցանկանա նման ձևաչափ, հաշվի առնելով, թե դա ինչ ծախս ու պատասխանատվություն է Ռուսաստանի համար»,- բացատրեց Լուկիանովը։

В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»
Самое популярное