Հերթական հաղթանակը. հայազգի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց Մահորնի Մոնտեսին
ՍՊՈՐՏՄիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Տեղեկությունը հայտնում է Punch Boxing Armenia–ն։
«Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում, Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Գոռ Երիցյանը շարունակում է իր հաղթանակների երթը: Նա պրոֆեսիոնալ ռինգում 14-րդ մենամարտն է անցկացնում և անընդմեջ հաղթանակ տոնում։