«Անհաղթահարելի ամրոց»․ ինչպե՞ս են ռուս խաղաղապահները պաշտպանում իրենց Ղարաբաղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfox.ru-ն գրում է, որ Ղարբաղում գտնվող ռուս խաղաղապահները օգնում են տեղի բնակիչներին, ականազերծում են տարածքը և կատարում են այլ մարդասիրական գործեր, ինչի համար վաստակել են տեղի բնակչության հարգանքը:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Ղարաբաղում ռուս զինվորականներն արդեն ստեղծել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման համակարգ: Տարածքում ստեղծվել են 23 հենակետեր, որոնք շուրջօրյա վերահսկում են իրավիճակը շփման գծում:
Համացանցում հայտնվում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են ռուս խաղաղապահները տեխնիկայի օգտագործմամբ այդ հենակետերը պաշտպանող կառույցներ ստեղծում: Հենակետ-անցակետերի շուրջ տեղադրվում են գաբիոններ: Դրանք խոշոր չափի քառակուսի պարկերից հավաքվող մոդուլներ են: Պարկերը պատրաստվում են խիտ նյութից, ունեն հաստ մետաղալարե շրջանակներ և լցվում են հողով կամ ավազով: Նման ամրություններ օգտագործվում են աշխարհի շատ բանակներում: Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայում ռազմական արշավի ընթացքում ևս ակտիվորեն օգտագործել են նման ամրություններ: Գաբիոնները պաշտպանում են զորանոցները, անգարները և արտաքին շինությունները փամփուշտներից և բեկորներից: Նման ամրությունները էժան են, հուսալի և ունեն նաև մեկ այլ կարևոր առավելություն. ընդամենը մի քանի րոպեում կարելի է պատ ստեղծել գաբիոններից: Այդ հարցում ռուս զինվորականները խիստ արհեստավարժ են:
Ըստ «Erkat» տելեգրամ-ալիքի «ռուսական բանակը գործի իմացությամբ է մոտենում պաշտպանական կառույցների կառուցմանը և դա կատարում է շատ ավելի ընդգրկուն, քան հայերը, որոնք շփման գծում անառիկ ամրոցներ կառուցելու համար ամբողջ 26 տարի ժամանակ են ունեցել»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը