Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեմքերը մանկական են, սակայն տեսանելի ու անտեսանելի վերքերը՝ խորը». Marianne-ի անդրադարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի քանի հազար հայեր մեկուկես ամիս Լեռնային Ղարաբաղում պայքարել են ադրբեջանական բանակի դեմ։ Այսօր զինծառայողներն ու կամավորները վերադառնում են Հայաստան, սակայն անսպասելի նահանջից ապշած հասարակությունը ոչ միշտ է պատրաստ ընդունել նրանց ֆիզիկական ու հոգեկան վերքերը, գրում է ֆրանսիական Marianne պարբերականը՝ անդրադառնալով պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու հնարավոր խնդիրներին, որոնք դեռ սպասվում են առջևում։

Ինչպես գրում է պարբերականը, պատերազմի ընթացքում առաջնագծում վիրավորում ստացած զինվորների մեծ մասը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխվել է Երևանի տարբեր բուժհաստատություններ, սակայն դրանց հնարավորությունները ոչ միշտ են համապատասխանում ներկա կարիքներին։

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Սաթեն Միքայելյանի խոսքով՝ կազմակերպության ենթակայության տակ գտնվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» կարող էր լիարժեք աջակցություն ցուցաբերել նախորդ պատերազմներում վիրավորված զինծառայողների մեծ մասին, սակայն այս անգամ օգնության կարիք ունեցողների թիվը չափազանց մեծ է։

«Չնայած, որ այս պահի դրությամբ պաշտոնական թվեր չկան, սակայն, մեր տվյալներով, վիրավոր զիվորներն ավելի քան հինգ հազարն են», - նշում է Միքայելյանը։

Ինչպես գրում է պարբերականը՝ հայկական կողմում մեծաթիվ զոհերի ու վիրավորների հիմնական պատճառը հակառակորդի կողմից անօդաչուների ու հրետանու կիրառումն էր։ Ռազմական վիրաբույժ Միքայել Սամսոնյանի խոսքով՝ իրենց համար անսպասելի էր նման զենքերի կիրառումը, ինչի հետևանքով մեծ թվով ծանր վիրավորներ կան, ուստի հայկական հասարակությունը ստիպված է լինելու ընդունել մեծաթիվ զինհաշմանդամներին։

Այս ամենին է գումարվում նաև հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունների նվազումը, քանի որ առանց այն էլ գործազրկության բարձր մակարդակ ունեցող երկրում սահմանափակ կարողություններով անձանց շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում է 90%, քանի որ «ընկերություններին ակտիվ, գործունակ ու ներկայանալի աշխատակիցներ են հարկավոր»։

Բավական նահապետական հասարակությունում աշխատանքը տղամարդկանց սոցիալական ինտեգրման հիմնարար միջոցն է, ուստի «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» ֆիզիկական վերանգանգնումից բացի ապահովում է նաև ծրագրավորման, լեզուների ու հաշվապահության դասընթացներ զինհաշմանդամների մասնագիտական վերապատրաստման համար։

Սաթեն Միքայելյանի խոսքով՝ դեռ 2014 թվականին նոր նախագծի ստեղծման աշխատանքները սկսելիս իրենց զարմացրել է այն փաստը, որ զինվորների սոցիալական ինտեգրման համար նմանատիպ ծրագրեր գոյություն չունեն։

«Առայժմ մենք միակ կազմակերպությունն ենք, որն առաջարկում է վերապատրաստման այս տեսակը», - հպարտությամբ հավելում է Միքայելյանը՝ ընդգծելով, որ այս կերպ օգնում են զինվորներին կրկին հասարակական կյանք վարել։

Հասարակության զարգացումը դանդաղեցնող զգալի գործոններից մեկն է նաև քաղաքաշինության ոլորտում խորհրդային տարիներից մնացած ժառանգությունը, գրում է պարբերականը՝ ընդգծելով, որ Երևանը և, առհասարակ, ամբողջ Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Ինչպես նշում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Եվգինե Վարդանյանը, Հայաստանը բացարձակապես պատրաստ չէր այս պատերազմին և շատ ծանր գին է վճարել։

«Մեր ֆինանսները սահմանափակ են, և մենք պատրաստ չենք տեսնել հաշմանշմանդամություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող մեր զինվորներին, սակայն մենք պարտավոր ենք օգնել նրանց հասարակության մաս կազմել։ Իսկ ես կարծում եմ՝ նրանք մերժված են լինելու», - նշում է Վարդանյանը։

«Հոգեկան առողջության ծառայություն» կազմակերպության տնօրեն, հոգեբույժ Արամ Հովսեփյանն, այնուամենայնիվ, այլ կարծիքի է։ Նրա խոսքով՝ զինհաշմանդամները մերժված չեն լինի, սակայն հասկացված էլ չեն լինի։

«Հարցն այն չէ՝ պատրաստ է արդյոք հայ հասարակությունն ընդունել այդ զինվորների տրավմաները։ Հարցն այլ է՝ պատրաստ են արդյոք այդ զինծառայողները հանրության հետ կիսվել իրենց պատմություններով։ Նրանց համար շատ դժվար է իրենց տրավմաներից խոսելը։ «Տղամարդկության» մշակույթը Հայաստանում բացառում է թուլության իրավունքը։ Տղամարդը չպետք է թույլ լինի», - ընդգծում է հոգեբույժը։

Պատերազմ տեսած զինվորները մի քանի շաբաթում հասունացան, գրում է պարբերականը՝ նշելով, որ նրանցից ոմանք մտադիր են դիմել հեգեթերապևտի, սակայն, այնուամենայնիվ, ոչ բոլոր զինծառայողներն են պատրաստ նման քայլի գնալ, իսկ շատերը կտրականապես հրաժարվում են մասնագիտական օգնությունից, ինչն էլ, Արամ Հովսեփյանի խոսքով, զարմանալի արձագանք չէ, քանի որ նախկին խորհրդային պետությունում դեռ գոյություն ունեն բազմաթիվ «միֆեր» հոգեբանների ու հոգեբույժների մասին։

«Կրթված երիտասարդների համար հոգեբանին դիմելը խնդիր չէ, սակայն նրանց ծնողները դա առայսօր ամոթալի են համարում», - հավելում է Հովսեփյանը։

«Հոգեկան առողջության ծառայությունն» այս պահին ունի 24 բուժառու, սակայն առաջիկայում Արամ Հովսեփյանն իր գործընկերների հետ մտադիր է անվճար բուժօգնություն ցուցաբերել շաբաթական 150 զինվորի։ Բժշկի խոսքով՝ այս պահին պետությունը կարող է հոգալ միայն առաջին անհրաժեշտության հոգսերը, ուստի «Հոգեկան առողջության ծառայությունը» որպես մասնավոր կազմակերպություն մտադիր է մասամբ հոգսն իր վրա վերցնել։

«Հոգեբանական աջակցության կարիք կարող են ունենալ, ընդհանուր առմամբ, մոտ տասը հազար զինվոր, սակայն մենք չենք կարող մեր հովանու տակ առնել բոլորին, ուստի հարկավոր է նախնական աշխատանքներ տանել, որպեսզի կանխենք այն խնդիրները, որոնք կապված կլինեն հետտրավմատիկ խանգարման հետ, որը ոչ միշտ է վիրավորների ապաքինումից հետո ախտորոշվում հոսպիտալներում», - նշել է մասնագետը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է առաջին հերթին բարձրացնել սպաների և զինվորների ծնողների տեղեկացվածության մակարդակը, որպեսզի նրանք կարողանան առաջին ամիսների ընթացքում նկատել այդ խանգարման նշանները։

«Ներկայում մինչև 30 տարեկան երիտասարդներով լեփ-լեցուն հիվանդանոցները մանկական ճամբարներ են հիշեցնում։ Դեմքերը մանկական են, սակայն տեսանելի ու անտեսանելի վերքերը՝ խորը», գրում է պարբերականը՝ եզրափակելով հոդվածը բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Ստեփանյանի խոսքով. «Մի քանի շաբաթվա ընթացքում մենք մեծացանք մի քանի ամսով։ Պատերազմը սարսափելի բան է։ Այն բանից հետո, ինչ մենք՝ 18-20 տարեկան տղաներս տեսանք, մենք միայն մի բան ենք ուզում՝ խաղաղություն»։

Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Самое популярное