Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդի դին մեքենայից 30 մ հեռավորության վրա է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշտարակ-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 1-ին` ժամը 23:14-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրանք նաև հոսանքազրկել են ավտոմեքենան։