Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերը դեռ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

vz.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական պարտությունը գրեթե վերածվել է ազգային աղետի ամբողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում դեռ երկար են վիճելու այդ աղետի անխուսափելիության աստիճանի, ինչպես նաև այն մասին, թե որոնք են առանձին քաղաքական գործիչների կամ նույնիսկ մի ամբողջ քաղաքական ուղղվածության մեղքի բաժինը այդ ամենում: Այլ հարց է, որ մեկուկես ամիս տևած պատերազմն ավարտվել է ամբողջական բարոյական ապոկալիպսիսով, արժեքների կորստով և հարմարավետ ու ինքնաբավ այն աշխարհի ոչնչացմամբ, որում քառորդ դար ապրել է հայ հասարակությունը: Իհարկե, դա մասամբ հորինված մի աշխարհ էր, որտեղ ցանկալին ներկայացվում էր որպես իրական, և ներկայի վերլուծությունն ու ապագայի կանխատեսումը փոխարինվում էր հին դեպքերի մասին պատմական օգտակար հղումներով: Հարցն այն չէ, թե ինչ տարածք է կորել, այլ այն, թե ինչ կարելի էր պահպանել, և ընդհանրապես ինչն է սխալ եղել: Փաստն այն է, որ հայկական աշխարհը այլևս երբեք նույնը չի լինի: Բնական, գենետիկ վախը կրկին վերադառնում է այնտեղ, պատմական հեռանկար չի երևում, և ազգը կրկին նման է քանդված մրջնաբույնի: Փախստականը ամսվա բառն է: Մշակութային և կրոնական ինքնությունը հարցականի տակ է:

Փաշինյանին նույնիսկ ծաղրում են Էջմիածնում կաթողիկոսի ներկայությամբ զոհվածների հիշատակի արարողության ժամանակ, ինչը աներևակայելի է, և ի պատասխան վարչապետը ցանկապատում է իրեն թիկնապահների պաշտպանության պատով: Քահանաները սրբապատկերներ ու գրքեր են տեղափոխում Ղարաբաղի եկեղեցիներից և վանքերից: Ադրբեջանին փոխանցվող տարածքները վեր են ածվել ոչ թե ամայի տարածքի, այլ բառացիորեն այրված տարածքի: Հայ բնակչությունը, այնտեղից հեռանալով, հրկիզում է սեփական տները: Անգամ նախնիների աճույներն են գերեզմաններից հանվում և տեղափոխվում Հայաստան: Դա հեռանալ չէ, դա գաղթ է։ Այդպես հեռացել են անցած դարի սկզբին Կիլիկիայից, Վանից, Տրապիզոնից և այլ վայրերից։ Հեռանում են առանց վերադառնալու հույսի։ Հայերի մեծ մասը բացատրում է իր արտագաղթը պարզապես. «Մենք չենք կարող և չենք ապրելու նրանց (ադրբեջանցիների) հետ»: Դրա հետ նույնիսկ անհնար է վիճել, քանի որ նման համատեղ համակեցություն պահպանվել է միայն կայսրության, ապա խորհրդային ռեժիմի օրոք:

Հենց թուլացել է ռուսական (ցանկացած ձևով) իշխանությունն ու ուժը՝ սկսվել են ջարդեր: Հենց հաջորդ օրը: Վերացականորեն խաղաղության և բարեկամության մասին մարդասիրական, «աղջկական» փաստարկները, կամ նույնիսկ հայնրահայտ «չկան վատ ազգեր, կան առանձին չարագործներ» ասույթը այդ տարածքում չի գործում: Դա, իհարկե, ցավալի է, բայց դա պետք է գիտակցել: Համենայն դեպս, որպեսզի իրադարձությունների հետագա զարգացման համար այլ վտանգավոր պատրանքներ չլինեն: Իլհամ Ալիևն ասում է, որ հայ բնակչությունն Ադրբեջանում կապրի ինչպես Քրիստոսի ծոցում, կստանա տարատեսակ արտոնություններ և պաշտպանված կլինի օրենքով: Կան նախադեպեր: Օրինակ Իրանի փոքրիկ հրեական համայնքը, որը պարբերաբար ցուցադրվում է արտաքին աշխարհին որպես շիական հանդուրժողականության օրինակ: Ի դեպ, Թեհրանում կա նաև նմանատիպ հայկական համայնք, որը երկրում բացառիկ արտոնություն ունի. «Հայկան տուն»-ը միակ տեղն է, որտեղ օրինականորեն վաճառվում է ալկոհոլ, և երեկոները բոլոր խմել ցանկացող դիվանագետների համար այն լույսի աղբյուր է:

Իրականում Բաքուն պատրաստվում է բռնազավթված տարածքներում նախկին ադրբեջանցի փախստականների կամ նրանց սերունդների հոսքային վերաբնակեցում իրականացնել: Հայ բնակչության զանգվածային արտագաղթը չնայած հրապարակավ չի խրախուսվում, բայց դրան ոչ ոք չի էլ խանգարում: Արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետում տարածաշրջանի էթնիկ և ժողովրդագրական իրավիճակը կտրուկ կփոխվի, ինչը կբերի քաղաքական փոփոխությունների: Իզուր չէ, որ Բաքուն փոխել է իր հռետորաբանությունը Ղարաբաղի հարցում և այժմ համաձայն է միայն «մշակութային ինքնավարության» հետ: Այլևս չի խոսվում քաղաքական իրավունքների կամ իրական ինքնավարության մասին: Միգուցե Ալիևը պարզապես չափն անցել է, երբ ուղիղ եթերի ընթացքում սկսել է նվաստացնել Փաշինյանին գոռալով․ «Լավ, որտե՞ղ է ձեր ինքնավարությունը»: Բայց Իլհամ Ալիևը չափազանց փորձառու անձնավորություն է նման ձախողում թույլ տալու համար: Բաքուն նախապես էլ հասկանում էր, որ համատեղ կյանք չի լինելու, արդյունքն անխուսափելի էր, և ոչ ոք չէր պատրաստվում խոսել հայերի քաղաքական իրավունքների մասին: Այս բարոյական աղետի մասշտաբը համեմատելի է 1915 թվականի ցեղասպանության դեպքերի հետ, ուղղակի թվային առումով ավելի փոքր է: Կարելի է, իհարկե, ասել, որ Ալիևը իրոք կփորձի հանդուրժողականության տեսք ստեղծել գոնե սկզբնական ժամանակ, բայց հայ հասարակության գիտակցության մեջ այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես բարբարոսների կողմից Հռոմի ոչնչացում: Հայկական մտածելակերպն արդեն հակված է ինքնաքննադատության, մտորումների և հավերժ վշտի: Ներկայումս, սակայն առայժմ բորբոքված են միայն քաղաքական կրքերը և անձնական հարաբերությունների պարզաբանումները այդ ֆոնին (սովորական պատմություն Հայաստանի համար): Բայց որոշակի ժամանակ կանցնի, և բարոյական, էթնիկ և պատմական աղետի մասշտաբները կհեղեղեն ինչպես Ստեփանակերտը, այնպես էլ Երևանը: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ պատմական հաշիվ կներկայացվի նրանց, որոնք կնշանակվեն այս աղետի մեղավորներ:

Ոչ միայն պատերազմում է պարտություն եղել, այլ ամբողջ աշխարհն է փլուզվել: 1990-ականների սկզբին դժվար էր պատկերացնել դասալքություն հայկական ջոկատներից: Ժամանակները սուղ էին, իսկ բարձր մոտիվացիա ունեցող մարդիկ առատ: Եվ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի հոկտեմբերին, անհավանական է թվում: Տեսանելին այնպիսին է, որ ներկայումս այս մասշտաբն ավելի լավ է ընկալվում հեռվից, մինչդեռ Հայաստանում մարդիկ զբաղված են հարաբերությունների պարզմամբ: Հայկական ինքնության համար իսկական ծանր ժամանակները դեռ չեն եկել: Բայց աղետի մասին ըմբռնումը շուտով ընկալելի կլինի բոլորի համար: Մնում է հուսալ, որ հայ հասարակությունը կկարողանա հաղթահարել դա, չնայած իրոք շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դա վերապրել առանց մեկ այլ հետտրավմատիկ համախտանիշի այն ազգի համար, որն արդեն շատ բան է վերապրել իր դարավոր պատմության ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»
Самое популярное