Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Ռոմայի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է իտալական «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը նոյեմբերին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մխիթարյանից բացի, թեկնածուների թվում են նաև իսպանացի Պեդրո Ռոդրիգեսը, իտալացի Լեոնարդո Սպինացոլան և բրազիլացի Ռոժեր Իբանյեզը:
Նախորդ ամիս 31-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում Եվրոպայի լիգայում ու իտալական A Սերիայում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականը մասնակցել է 9 խաղի և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: