Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մխիթարը բնավորությամբ լիդեր էր, ազդեցիկ հայացք ուներ, եթե դասարանում ինչ-որ հարցեր էին առաջանում, Մխիթարս միշտ հաղթողի դերում էր: Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հոկտեմբերի 1-ին նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանը:

«Նա իմ առաջնեկն էր, ամբողջ ներուժս կենտրոնացրել է նրա վրա: Ցանկությունս մեկն էր՝ լավ մարդ մեծացնել՝ խելացի, գրագետ: Ինչպես նրա դասվար Արմինե Գևորգյանն  է ասում՝ Մխիթարս երազկոտ էր,  դասի ժամերին մտքերով սավառնում էր ու նորից հետ գալիս»,-պատմում է մայրը:

Մայրը պատմում է, որ Մխիթարն ամառային արձակուրդներին նախընտրում էր երեք լեզուներով գրել, կարդալ, ուներ այն զբաղվածությունը, որը մայրն էր սիրում: Ուսումնական տարվա առաջին օրերին միշտ գովասանագրերի էր արժանանում, իսկ արդեն բարձր դասարանում ընդգրվել էր «ԵԿՄ»-ի շարքերում:

Դեռ մանկապարտեզ հաճախելու տարիքից աչքի է ընկեր իր առաջադիմությամբ, օտար լեզուների հանդեպ մեծ սեր ուներ: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Մխիթարն ուսումը շարունակել է  148 ավագ դպրոցում, միաժամանակ ավարտել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ, հետո արդեն ընդունվել է Հայ-ռուսական համալսարան, սրա հետ զուգահեռ Մխիթարը չի դադարեցրել իր պարապմունքները, սովորել է անընդհատ և նույն համալսարանում անվճար ընդունվել է Քաղաքագիտության բաժինը:

Մխիթարն իր ունակությունները նաև սպորտում էր ցույց տալիս, լավ լողորդ էր, նաև ըմբշամարտի էր հաճախել: Իր սպորտային կազմվածքով Մխիթարը միշտ մորն էր դիմում ու ասում՝ մերս, տղեդ սիրուն ա, չէ՞: Մայրը պատմում է, որ թեև իր ժպտերեսությանը՝ Մխիթարի աչքերը թախծոտ էին, բնավորությամբ էլ խռովկան էր, բայց երբեք քրոջ հետ չէր վիճում:

«Համալսարանի առաջին կուրսի առաջին կիսամյակը սովորելուց հետո, 2019 թվականի հունվարի 17-ին բանակ զորակոչվեց: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում: Երբեք ու երբեք չի տրտնջացել ծառայությունից, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Անգամ չեմ իմացել, որ հոսպիտալում պառկել է»,- ասում է տիկին Աստղը:

Ծնողները հաճախ են այցելել Մխիթարին, միշտ կենսախինդ են տեսել, կյանքով լեցուն: Մայրը որդուն վերջին անգամ գրկել է հուլիսի 12-ին, «Քաջարի մարտիկի» մեդալ էր ստացել: «Սերժանտ էր, դիրքի ավագ, հպարտանում էր դիրքով, զորամասի մատուռն էր վերանորոգել ու զորամասի առօրյային համատեղ զբաղմունք էր գտել՝ խաղող ու կարտոֆիլ էինք աճեցնում»:

Զինվորների սիրելի սովորույթը՝ տուն վերադառնալու հետ հաշվարկը Մխիթարը պետք է հոկտեմբերի 9-ից սկսեր, երբ զորացրվելուն 100 օր մնար: «Ավաղ, չհասանք այդ օրվան: Սեպտեմբերի 26-ին դստրիկիս 18-ամյակն էր, Մխիթարիս էլ տեսազանգով միացավ ու նշեցինք, բայց աչքերը  թախծոտ էին: 27-ի առավոտ լսեցինք չարաբաստիկ պատերազմի լուրը: Հենց առավոտյան ամբողջ զորքը դիրքերում էր, սակայն ինձ չէր ասում այդ մասին, խնայում էր, բայց ես զգում էի»:

Տիկին Աստղիկը պատմում է, որ ամուսինն առաջին պահից ինքնական որոշում է, որ Արցախ մեկնի, որդու կողքին լինի, սակայն հանդիպում այդպես էլ չստացվեց ու Մխիթարի հայրը ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել, տեղափոխվել Երևան:

«Այդ ժամանակ որդիս ընկերների և հրամանատարի հետ թեժ մարտերի մեջ էր: Ցավոք, հրամանատարն առաջինն է զոհվել և մենակ թողել իր Մխոյին, Հայկին ու Աբիկին: Մխիթարս մարտն իր վրա էր վերցրել ու ընկերներով պայքարել են մինչև վերջ:

Ընկերների պատմելով՝ շատ մեծ գրոհ էր: Մխիթարս չէր վախենում, կռվում էր ու անընդմեջ ասում՝ տղերք, չվախենաք, հետ գնացեք, որ ձեզ բան չպատահի, տղերք, չվախենաք, հեսա հերս գալու ա»,- պատմեց նա:

Մխիթարն ու իր ընկերները զոհված և վիրավոր ընկերներին դիրքերում չէին թողնում, դուրս էին բերում, զինվորներին սոված չէին թողնում: «3 ժամ ոտքով գնացել էին ընկերներին հաց բերելու: Թեժ մարտի ժամանակ վիրավորվել է Աբիկը:

Աբիկին դուրս են բերել,  փրկելու ժամանակ Հայկս ու Մխիթարս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար: Մխիթարս ու ընկերները պայքարեցին մինչև վերջ, հանուն հայրենիքի. նրանք գնացին, որ մենք ապրենք»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին, որով Արցախի տարածքները հանձնվեցին Ադրբեջանին՝ տիկին Աստղիկը խոսքն ուղղեց առհասարկ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններին ու շեշտեց, որ դժվար է հիմա հանգիստ քնել, այն էլ երեխայի նկարը գրկած՝ հույսով, որ գոնե այդ գիշեր երազում կհանդիպեն: «Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում ընտանիքի  քարուքանդ լինելը, քանդվեց այն ամենն, ինչ 21 տարի փափագել էի։ Իմ տան հենարանը կորցրեցի։

Եվ ո՞վ է պատասխանը տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի չապրած կյանքի համար, իմ ճերմակած մազերի համար, իմ ամեն արցունքի համար։ Սա էր ձեր պլանը, ուրեմն թող նախապես հետ քաշեիք զորքը, թողեիք, որ ես էլ մնացած մայրերի պես կարողանայի գրկել իմ բալին, ամուսնացնեի բալիս: Օծանելիք ու ժամացույց են գողացել, բայց ինձանից իմ լույսը գողացաք»:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное