Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետեւից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի. Սերոբ Գասպարյան. Aravot.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես հանդիսանում եմ «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը եւ նրա զինակիցը, ում թողեցի որդու հետ միասին Հադրութում… ընկան։ Ես ինձ դրա մեջ մեղադրում եմ, չկարողացա պահել մինչեւ վերջ»,- Aravot.am- ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանը, որը նոր է եկել առաջնագծից, ապշելու դրվագներ ներկայացրեց Արցախից ու պատերազմական օրերից։

Նա ասաց. «Իմ համար նախկին ու ներկա գոյություն չունի, որ ասեն ծախված։ Ուզում է նախկին լինի, ուզում է՝ ներկա, իմ համար ոչ մի նշանակություն չունի, մեկ է՝ չպահեցին այն, ինչ մենք ձեռք էինք բերել 30 տարի առաջ մեր արյան գնով, մեր եղբայրներին կորցնելով։ Բայց այս անգամ… մենք այսպիսի բան չէինք տեսել։ Առաջին օրը, որ լուր ստացանք, մի գումարտակ պայմանագրայինները «Սեւ հովազ» ջոկատի 300 հոգով պահում էին դիրքերը։ Հենց առաջին օրը կապ հաստատեցին, ասեցին, որ մի դիրք թուրքերը գրավել են, մենք ունենք 5 զոհ եւ չենք կարողանում դիակները դուրս հանել։

Ախպերս՝ Ռուստամ Գասպարյանը կապվեց ՊՆ, անուններ չեմ տալիս, բայց իրենք կլսեն, կիմանան, խնդրում էինք, աղերսում էինք, նորից մի վաշտ հավաքել էինք կամավորների ու ասում էինք, որ մեզ հասցնեն այդ դիրքերը հետ վերցնենք, դիակները հանենք։ Թույլ չտվեցին, բայց մենք ունեինք երկու վաշտ այստեղ պայմանագրային։ Ուղարկել ենք, մինչեւ հասել են Քարվաճառ դիրքերը, այդքան ոչ մի օգնություն չի բարձրացել, մի քանի ժամ։ Մեր տղերքն են հասել օգնության: Երրորդ օրը արդեն այդ դիրքերը հետ վերցնելուց մեր տղաները՝ «Հովազի» տղաները նորից տվեցին 3 զոհ։ Ընդհանուր առմամբ Քարվաճառում ինքնաթիռներ, հրետանի, անօդաչուներ էին ու մենք ունեցանք 16 զոհ։ Ու մեզ թույլ չտվեցին գնանք մեր տղերքին օգնության»:

Թե ինչ պատճառաբանությամբ, այսպես են բացատրել. «Ձեր կարիքը չկա, մոբ ենք հավաքում, բայց այդ մոբը հավաքում էին առաջին օրը, հետ էին ուղարկում։ Երկրորդ օրը արդեն մենք ստիպեցինք կատաղած, որ մեզ հանեն սահման։ Որովհետեւ մենք բացի այն 300 հոգին, որ սահմանում էին, ունեինք 160 հոգի կամավոր, մեզ թույլ տվեցին, ասեցին՝ լավ, մի վաշտ եկեք։ Ասում ենք՝ տրանսպորտ, ասում են՝ չկա, ոնց կարաք եկեք Երեւան։ Մարզային իշխանություններին ենք դիմում, ասում են՝ չենք կարող օգնել։ Երեւան- Արմավիր գծատերերին դիմեցինք, շնորհակալություն իրենց, տվեցին մեքենաներ ու մենք շարժվեցինք Երեւան, որ զենք, համազգեստ ստանանք, գնանք Արցախ։ Մեզ Երեւանում ասում են՝ չունենք, սպասեք մի օր։

Մնում ենք Երեւանում, երկրորդ օրը տալիս են, շարժվում ենք։ Ամբողջ ճանապարհին ես ճշմարտությունն եմ պատմում, մենք տեսնում էինք՝ ամբողջ Արցախը դատարկվում էր։ Եղբայրս ասում էր՝ ի՞նչ է կատարվում, ես ուզում եմ հասկանամ՝ խի՞։ Այն ժամանակները մենք կռվում էինք, գիտեինք մեր թիկունքը մեր մայրերն ու քույերն են, բայց այսօր դատարկվում է Արցախը։ Հասնում ենք տեղ, գիշերվա կեսին մեզ հանում են, որ տանեն դիրքեր։ Սամասվալ կամազներով տղերքին բարձրացնում են դիրքերը, ու այդ դիրքերում մենք ոչ մեկին չենք տեսնում։ Հասկանում ենք, որ միտումնավոր ինչ- որ բան է կատարվում, մեր կողքերը չկա ոչ ոք, մեկը չկա, որ մեզ բացատրի՝ մենք որտեղ ենք։ Մեր հին անցած ճանապարհը հիշելով՝ հասկանում ենք, որ մեր դիմացը երեւի Օմարն է, մեր այս կողքը կլինի Քարվաճառը, մյուս կողքը Թալիշը ու չենք հասկանում, թուրքը հետեւի՞ց է գալու, թե՞ դեմից։ Հետեւը՝ ձոր, դիմացը չգիտենք ովքեր են»։

Ճշտեցինք՝ այսինքն, ձեզ տարել են մի ինչ- որ անհայտ տեղ ու ասել են՝ կռվե՞լ եք՝ Սերոբ Գասպարյանը պատասխանեց. «Այո, անհայտ տեղ ու ոչ մեկը ոչինչ չի ասում, Սամասվալ կամազներով դատարկել են ու իրենք գնացել են»։

Երկրորդ օրը այնպիսի անձրեւի տակ են մնացել, որ առավոտյան շորերը քամել են ու հագել։ Շնորհիվ լեգենդար հրամանատար Գասպարյանի, կողմնորոշվել են, թե որտեղ խրամատներ փորեն ու ոնց դա անվնաս անեն, քանի որ ողջ գիշեր ԱԹՍ- ներ են թռչել. «Առավոտ պատահաբար տեսնում ենք, որ մի զինվոր է սարից իջնում,ասում ենք՝ եղբայր, դու ո՞վ ես, մենք չգիտենք՝ հայ է, թուրք է։ Ասում է՝ ես ռազվեդչիկ եմ, ասում ենք՝ լավ է, մեզ բացատրի՝ գոնե որտեղ ենք ու ուր պետք է կրակենք։ Հասկանո՞ւմ եք։ Սա պատմում եմ,ո ր շատերն իմանան՝ առաջնագծում պայմաններ էին ստեղծում, որպեսզի մարդիկ մտածեն, որ ծախված է, պետք է հետ փախչեն։

Առաջին օրը չարաբաստիկ թղթի ստորագրումից հետո վարչապետը ելույթ ունեցավ, ասաց՝ դավաճաններ կային, խուճապ էր, չգնացին կռվելու։ Ես ձեզ արգելում եմ կռվող տղաների մասին բան ասեք, պարո՛ն վարչապետ։ Ճիշտ է, 90-ականներին էլ կային փախչողներ, բայց հիմա դուք ստեղծեցինք այն իրավիճակը, որ մարդիկ փախչեն։ Մարդիկ չգիտեին՝ որտեղ են գտնվում ու որտեղից սպասեն թուրքին։ Մենք չունեինք կապի միջոց ընդհանրապես, պոստից պոստ պետք է վազելով գնայիր հարցնեիր՝ էդ ո՞ր կողմ կրակեցիք ու ինչի՞ համար կրակեցիք, դեմից տեխնիկա՞ է, թե՞ հասարակ մարդուժ։ Հասարակ կապի միջոց չենք ունեցել։ Մենք կապվել ենք Արմավիր, որ տղաները կապի միջոց ճարեն, ուղարկեն»։

Սերոբ Գասպարյանը մեղադրում է 90-ականներից սկսած բոլոր իշխանություններին, որովհետեւ ոչ մեկը, ըստ նրա, ճիշտ չղեկավարեց, ոչ մեկը ռազմարդյունաբերությամբ չզբաղվեց ու Հայաստանը տարան կործանման. «Ուղիղ ասում եմ՝ ո՞վ է պատասխան տալու իմ եղբոր, իմ եղբոր տղայի ու իր նման 10 հազարից ավելի զոհերի մասին։ Այն, ինչ ես այնտեղ տեսնում էի ու հետո լսում էի, թե այստեղ ինչ էին ասում՝ 300 զոհ…300 զոհը հենց մի ակնթարթում եմ տեսել մի տեղում»:

Այսինքն, հանրությանը պատերազմի օրերին ակնհայտորեն սուտ տեղեկություններ են հայտնել։ Հարցրեցինք՝ միայն զոհերի թվի հարցո՞ւմ էր հակասությունը, Սերոբ Գասպարյանը պատասխանեց. «Ոչ, ասում էին՝ մերոնք փախնում են, բայց ես ինքս տեսել եմ, կասեմ նույնիսկ որ մոբն էր՝ Երեւանի Մալաթիայի մոբն էր, հոկտեմբերի 12- ին մեզ տեղափոխեցին Հադրութ ու ամբողջ ճանապարհին մենք տեսնում ենք զենքերը թափած, զինվորներ են հետ նահանջում։ Այս զենքերը գցած ճանապարհի վրա, մենք ասում էինք զենք տվեք մեզ, տեխնիկա է գալիս, խփենք, մեզ ասում էին զենք չունենք, իսկ այդտեղ զենքերը թափել էին։ Կանգնել հարցնում ենք՝ ո՞վ եք, տղերք, ասում են՝ Մալաթիայի մոբն ենք, հարցնում ենք՝ ձեր հրամանատարն ո՞վ է,ասում են՝ հրամանատար չունենք ու փախչում են։ Չգիտեն իրենք ուր են եկել։ Ու մենք բարձրանում ենք Թութակներ կոչվող տարածք, այդ ժամանակ Հադրութում արդեն մեր զորքերին հրաման էին տվել հետ քաշվել։ Ասում ենք՝ թողեք Հադրութը վերցնենք, որովհետեւ Հադրութում կարողանում էիր մեքենայով մտնեիր, դուրս հանեիր, բայց թույլ չէին տալիս, ասում էին նահանջ տվեք։ Էս խուճապն ո՞վ էր գցում»:

Երբ որ ես, Սերոբ Գասպարյանը վարչապետի ելույթը լսել է, իր համար արդեն պարզ է եղել՝ որպես գերագույն հրամանատար նա չկա, գոյություն չունի. «Ոչ մի ձեւով չկարողացան կազմակերպեն պատերազմ։ Մենք, մեր տղաները մի սանտիմետր անգամ հետնատանջ չենք ունեցել։ Մեզ ընդամենը պետք էր ապահովել զենքով, որի կարիքն ունեինք, չկար։ Իսկ մենք անտառների մեջից էինք զենքեր գտնում, հողի տակից չոռնի ստրելա ենք գտել։ Չկար կազմակերպող։ Մենք ասում ենք Հադրութ վերցնենք, ասում էին՝ նահանջ, մեր կողքերի զինվորներին, ոստիկանությանը, մեզ պահում,ասում են՝ սպասեք այստեղ, երկու վաշտ գալիս է ու մի սուտկա… ես ախպորս իջեցնում եմ Ստեփանակերտ հոսպիտալ, հետ եմ ուզում գնամ, որ եղբորս որդին, բժիշկը, հանկարծ դիակները չմնան թուրքերի մոտ, մեր տղաները զանգում են, ասում են՝ բերում ենք, հետ մի արի ու հանդիպում եմ հետախուզության տղաներին հոսպիտալում, ասում են՝ մենք արդեն 4 ժամ առաջ զեկուցել ենք, որ թուրքերը ձեզ շրջափակել են։ Ու դա մեզ չեն ասել։ Դիտավորյալ։ Խուճապ ստեղծելու համար»:

Հարցին՝ ովքե՞ր էին անում, նախկին իշխանության ներկայացուցիչնե՞րը՝ Գասպարյանը պատասխանեց. «Ես ոչ մի նախկին իշխանավորի այդ առաջնագծում չեմ տեսել։ Երեւույթն էր խուճապ սարքում մարդկանց մեջ։ Մենք երբ գնացինք Հադրութ, մինչեւ Հադրութ մտնելը Տող գյուղ մարզ այնտեղ դպրոցում 400-500 հոգի ՄՈԲ, կամավոր, զինվոր կային։ Անկապ լցված էին։ Հարցնում ենք՝ տղերք, ի՞նչ եք անում այդտեղ, ասում են՝ չգիտենք, հարցնում ենք՝ ո՞վ է ձեր հրամանատարը, ասում են՝ այստեղ երկու հոգի ռազմականից մարդ կային, էն էլ անօդաչու եկավ, իրանք արդեն չկային։ Երկրորդ օրն այդ զորքը չկար, չգիտենք հետ քաշեցին ու ուր տարան, եթե այդ ամբողջ զորքը տային մեզ, Հադրութը գրավելը, հետ վերցնելն այդ պահին մի ժամվա գործ էր։ Բայց որ գիտես թիկունքը պահող չկա, վերցնես, պահող չկա… Ես բան եմ տեսել, որ ապշել եմ, տեղանքի անուններ չտամ, բայց հետեւից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի հրետանին, սա ապշելու բան է։ Կապ ենք հաստատում մեր հրետանու հետ, ասում ենք ինչ է կատարվում, ասում են՝ նավոդկա են տվել, էդտեղ ենք կրակում»:

Հարցին՝ դուք ասում եք՝ զինվորներ շատ կային, բայց Արայիկ Հարությունյանն ասում էր, թե առաջնագծի զինվորները հերթափոխ չունեին, հյուծվել էին, հիվանդ, մի մասը կորոնավիրուս, տենդի մեջ, 44 օր իրենց փոխարինող չի եղել, ո՞նց հասկանանք՝ ինչ է կատարվել, զինվորներին դիտավորյալ չե՞ն փոխարինել, ստո՞ւմ է Արայիկ Հարությունյանը, Սերոբ Գասպարյանը պատասխանեց. «Մենք 200 հոգի իրար ծոց քնել, իրար բերանից նույն շշով ջուր խմել, մենք կորոնավիրուսը չենք իմացել ինչ է, դաժե այնտեղ հարցնում էի՝ բա ինչի՞ մեզ չի կպնում։ Հա, մրսել էին, ցուրտ էր: Մասիվի ՄՈԲ-ի տղերքին, հիմա երեւի իրենք ինձ կլսեն, բերել էին սարի գագաթին, սառնամանիքին, առավոտ տեսնում ենք մի խումբ մարդիկ են իջնում, չգիտեինք թուրք են, թե հայ են, դիրքավորվում ենք, հետո զգացինք, որ մերոնք են: Եկան, չէին կարողանում խոսել, սառել էին։

Այդ տղերքին մենք ենք պահել այնտեղ, կերակրել, փառք ու պատիվ, մեզ սնունդն ուղարկում էին Արմավիրի ժողովուրդը։ Մենք տղերքին բուշլատ ենք տվել, հագցրել ենք։ Կատակ էինք անում, ասում էինք՝ տղերք, միտինգ մի արեք, պատերազմի դաշտում ենք։ Ասում էին լավ, պատերազմի դաշտում սոված-ծարավ բերել գցել են սարի գլուխը, ձյուն էր գալիս այնտեղ՝ Օմարի հետեւը, բուշլատ չունեին։ Էս մարդիկ որ հետ գային, պիտի ասեին՝ փախե՞լ են։ Նպաստել ես, որպեսզի մարդը փախչի»:

Սերոբ Գասպարյանը զինվորներից մեկի վերջին խոսքը փոխանցեց, որն ասել էր զոհվելուց առաջ. «Մատաղիսում նահատակված մի հերոս տղայի խնդրանքն եմ հիմա ուզում ուղղեմ մեր կառավարությանը։ Նա շրջափակման մեջ էր ու հեռախոսով խնդրում էր փոխանցել իր խոսքերը վարչապետին։ Ոչ մի օգնություն չէին հասցնում իրեն, եղբորս ասաց՝ խնդրում եմ, կամանդիր, որ Հայաստան կգնաս, մեր ղեկավարությանն ասեք ինչի՞ համար մեզ չեն սիրում… ու ինքը զոհվեց։ Հաստատ համոզված եմ, ինքը հիմա երկնքից լսում է, որ ես իր ուղերձը փոխանցել եմ»:

Ինչու էր զինվորը զոհվելուց առաջ հասկացել, որ իրեն ղեկավարությունը չի սիրում, իսկ ինքը կյանքն է տալիս հայրենիքի համար՝ Սերոբ Գասպարյանն այսպես բացատրեց. «Որովհետեւ իրենք շրջափակման մեջ էին ու լավ գիտեին՝ մեր հրետանին որ աշխատեր, իրենք դուրս կգային, բայց…  չաշխատեց»:

 

 

Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Самое популярное