ԱՄՆ-ում Pfizer-ը ներկայացրել է COVID-19-ի պատվաստանյութի հայտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrbc.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ում Pfizer-ը ներկայացրել է COVID-19-ի պատվաստանյութի հայտ է ներկայացրել և եթե հայտը հաստատվի, ապա 95% արդյունավետությամբ հայտարարված պատվաստանյութը կարող է օգտագործվել արդեն դեկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի վերջ:
«Ամերիկյան Pfizer ու գերմանական BioNTech ընկերությունները COVID-19 պատվաստանյութն օգտագործելու հայտ են ներկայացրել ԱՄՆ-ի Սննդի և Դեղերի Վարչություն (FDA)»,- գրել է Pfizer–ը իր թվիթերում։
«Սա պատմական օր է գիտության և մեզանից յուրաքանչյուրի համար: Ընդամենը 248 օր է անցել, ինչ մենք հայտարարել էինք BioNTech- ի հետ գործընկերություն հաստատելու մեր ծրագրերի մասին»,- ասել է Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան:
Նոյեմբերի սկզբին BioNTech-ը և Pfizer-ը հայտնել են, որ BNT162b2 պատվաստանյութը, որը նրանք մշակել են համատեղ, թեստերում ցույց է տվել ավելի քան 90% արդյունավետություն: Ավելի ուշ ընկերությունները բարձրացրել է պատվաստանյութի արդյունավետության վարկանիշը հասնելով այն 95% -ի:
Ըստ Pfizer–ի պատվաստանյութը բարձր արդյունավետություն է ցուցաբերել բոլոր խմբերում՝ անկախ նրանից, թե ինչ տարիքի, սեռի կամ ազգության մարդիկ են պատվաստվել: Մասնավորապես, 65 տարեկանից բարձր մարդկանց համար պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ ընկերության, կազմել է 94%: Միևնույն ժամանակ, տարեցներն ավելի հեշտությամբ են տանում պատվաստումը և ավելի քիչ հավանական է, որ կբողոքեին կողմնակի ազդեցություններից, ավելացրել է Pfizer-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը