Կապը Ղարաբաղում. ռուս խաղաղապահները ստացել են «բջջային զենք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆiz.ru գրում է, որ ինչպես iz.ru-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրը ներկայումս Լեռնային Ղարաբաղում բնակչության օպերատիվ ահազանգման համար ավարտվել է «Լեեր-3» ռադիոէլեկտրոնային պայքարի համկարգերի տեղադրումը: Դրանցից յուրաքանչյուրի կազմում կան մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո- եւ վիդեոհաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այդ պատճառով էլ «Լեեր-3»-ն անվանում են բջջային զենք:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, որ այդ ԱԹՍ-ները կօգտագործվեն ոչ թե խոչընդոտների վերացման, այլ մարդասիրական գործողությունների ժամանակ տեղի բնակչությանը զանգվային տեղեկություններ հաղորդելու համար: «Լեեր-3»-ը նմանանատիպ խնդիրներ հաջողությամբ լուծել է Սիրիայում: «Լեեր-3»-ի կազմում ներառված են «Օրլան-10» երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք մոդիֆիկացված են ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրների լուծման համար, ինչպես նաև ԿամԱԶ-5350-ի բեռնատարի հենք վրա կառավարման կետ:
2015 թվականին շահագործման հանձնված համալիրի նախնական խնդիրը եղել է GSM ստանդարտ բջջային կապի ազդանշանների խլացումը: Երկու տարի անց այն լրամշակել է և ընդլայնվել են հնարավորությունները ժամանակակից 3G և 4G ցանցերը ճնշելու համար, ինչպես նաեւ մեծացվել է ազդեցության տիրույթը: «Լեեր-3»-ի ԱԹՍ-ները ունակ են ժամեր շարունակ թռչել նշված տարածքում և ընդօրինակել բջջային կապի աշտարակներին: Ընդ որում, այն գործի է դրվում այն տարածքներում, որտեղ ռադիոծածկույթ չկա կամ այն շատ թույլ է: Հեռախոսներն ավտոմատ կերպով միանում են ազդանշանի առավել հզոր աղբյուրին: ԱԹՍ-ի հստակ բնութագրերը չեն բացահայտվում, սակայն «Օրլան-10»-երը կարող է օդում գտնվել 10-12 ժամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը