Անգլիական «լոկդաուն» բառը դարձել է 2020 թվականի ամենահանրահայտ բառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmsn.com-ը գրում է, որ անգլերեն բառարանի հեղինակներն անսովոր ուսումնասիրություն են անց կացրել. լեզվաբանները կազմել են 2020 թվականի ամենատարածված և օգտագործված բառերի և արտահայտությունների ցուցակը:
Ամենատարածված բառը, որը բրիտանացիները որոնել են համացանցում եղել է «մեկուսացում»-ը (լոկդաուն):
«Այդ տերմինը ժամանակին համարվել է քիչ հայտնի գոյական,- ասում են բրիտանացի բանասերները,- առողջապահական համակարգի և կորոնավիրուսային համաճարակի շնորհիվ այն հիմնովին է մուտք գործել խոսակցական լեզու և դարձել տարվա բառ»:
Ըստ լեզվաբանների, ավելի վաղ լոկդաունի մասին խոսել են միայն բանտային համատեքստում, բայց 2020 թվականին բառի իմաստը կտրուկ փոխվել է և մի փոքր այլ իմաստ ստացել:
Օգտագործման հաճախականության առումով երկրորդ տեղում է «արգելափակում» բառը: Օգտագործողները դա որոնել են ավելի քան քառորդ միլիոն անգամ, մինչդեռ անցյալ տարի եղել է ընդամենը 4 հազար հարցում: Այս տերմինն առաջին անգամ հայտնվել է նորությունների մեջ հունվարին, երբ չինական Ուհան քաղաքը տեղաշարժի խիստ սահմանափակումներ է մտցրել տարածվող կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
Երրորդ տեղում է «կորոնավիրուս» բառը:
Նշենք, որ Collins English Dictionary-ի անգլերեն բառարանը ամեն տարի որոշում է այն բառերը, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում առավել հաճախ են օգտագործվել: 2019 թվականին այդ բառը եղել է «կլիմայական գործադուլ»-ը, իսկ մեկ տարի ավելի վաղ «միանգամյա» բառը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը