Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ ամսից ավելի լուր չունենալուց հետո ընտանիքը զինվորի մասին տեղեկացել է ադրբեջանցիների տեսանյութերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալավերդիից անցած ամառ բանակ զորակոչված 18-ամյա Արայիկ Գալստյանի ընտանիքը զինվորից մեկուկես ամիս լուր չուներ և միայն երկու օր առաջ համացանցում տարածված տեսանյութից են տեղեկացել, որ տղան ադրբեջանական գերության մեջ է։

Հայ ռազմագերին համացանցում տարածված մի քանի տեսանյութում է երևում։ Դրանցից մեկում ադրբեջանցի զինվորականը հարցնում է նրա անունը ու հետո ստիպում ադրբեջաներեն արտահայտություններ կրկնել։

«Իրան մի քիչ չաղ մարդ խոսացնում ա, ասում ա՝ անունդ ինչ ա, ասում ա՝ Արայիկ: Իրան հետո խոսացնում են, բաներ են ասել տալիս, իմ տղեն ա», - ասաց զինվորի մայրը:

Ռազմագերու մայրը՝ Անիչկա Միկոյանը որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 8-ին է խոսել։ «Ես գիտեի, որ Ջաբրայիլում պատերազմ ա տեղի ունեցել, ինձ հետ խոսաց, ասաց՝ մամ ջան, ես ուրիշ տեղ եմ: Խոսաց ինձ հետ, թոռս ինձ հետ ա, խնամակալ են ես թոռանս, հետը խոսաց», - նշեց Միկոյանը:

Մայրն ասում է՝ որդուն օր առաջ տանը տեսնելու հույսով է ապրում։ Արայիկ Գալստյանը զորակոչվել էր Ջաբրայիլ, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից։

«Ամեն ինչի դիմել ենք, տարբեր տեղեր ենք դիմել, Կարմիր խաչից, նախարարությունից սկսած, մեր վայենկոմատից սկսած, որպեսզի երեխային հետ բերեն», - ասաց Գալստյանի մայրը:

Բացի այս տեսագրությունից, համացանցում կա ևս մեկը, որում Արայիկ Գալստյանից բացի, ևս երկու հայ ռազմագերիներ են՝ Էրիկ Մխիթարյանը և Ռոբերտ Վարդանյանը։ Այս տեսանյութում էլ ադրբեջանցիները հայ ռազմագերիներին պարտադրում են համբուրել Ադրբեջանի դրոշը։ Երեկ համացանցում տարածված մյուս տեսանյութում էլ փորի վրա պառկած տղան Էրիկ Մխիթարյանն է, «Ազատությանը» փոխանցեց հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

Ռազմագերիների փոխանակման հարցերով զբաղվող Կարմիր խաչի գրասենյակից հայտնում են, որ դեռևս որևէ ռազմագերի չի վերադարձվել։ Այդուհանդերձ, հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու փոխանցմամբ՝ իրենք ամենօրյա ռեժիմով այցելում են երկու կողմերում պահվող ռազմագերիներին, ծանոթանում նրանց պահման պայմաններին և այդ մասին տեղեկատվություն են տրամադրում նրանց ընտանիքներին և կառավարության ներկայացուցիչներին։

«Իշխանություններն են տեղեկացնում, որ այսինչ անձը տեսակցվել է մեր կողմից: Մեր տեսակցության նպատակն, իհարկե, առաջին հերթին իր պահման պայմանները ստուգելն է, օգնել իրեն կապ հաստատել իր հարազատների հետ՝ նամակագրության տեսքով, և իրենց առողջական վիճակը ստուգելն է: Իրենց վիճակի մասին, իրենց բոլոր հարցերը կապված պահման պայմանների մասին մենք ուղղում ենք միայն պահող իշխանություններին, մենք չենք մեկնաբանում իրենց հետ կապված որևէ տեղեկություն հանրայնորեն, սա մեր աշխատանքի ձևաչափն է: Սա թույլ է տալիս բոլոր հարցերով մեզ աշխատել անմիջապես նրանց հետ, ովքեր պատասխանատու են նրանց համար մինչև նրանք վերադարձված չեն», - նշեց Ամատունին:

Դեռևս պաշտոնական հրապարակում չկա կողմերի տարածքներում գտնվող ռազմագերիների թվի մասին։ Կարմիր խաչն էլ չի հրապարակում, թե Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում քանի ռազմագերու է տեսակցել։ Մինչ այդ հայկական կողմը պարբերաբար ահազանգում է, որ Ադրբեջանի տարածքում պահվող ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվում։

Հայաստանի իրավապահները բավարար օբյեկտիվ ապացույցներ ունեն կազմակերպված հանցագործության մասին, այսօր հաղորդեց Հայաստանի գլխավոր դատախազությունը, մի քանի օրինակ բերելով: «Ադրբեջանցի զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին, կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը», - թվարկում է դատախազությունը՝ հավելելով, որ այս տվյալները կփոխանցի միջազգային գործընկերներին՝ քրեական հետապնդումներ ապահովելու, տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար։



Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное