Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ծովակ գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա 6 զոհ, 1 վիրավոր
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShamshyan.com–ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի 15 LO 370 համարանիշի ու «Kia» մակնիշի 198 LO 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մահացել է. 3-ը «Mercedes»-ից, 3-ը` «Kia»-ի, որի ևս 1 ուղևոր` անչափահաս երեխա, տեղափոխվել է հիվանդանոց: Նշենք, «Kia»-ն տաքսի ծառայության մեքենա էր:
Այս պահին վթարի վայր են ժամանում Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները` ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները:
Շարունակությունը՝ այստեղ: