Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը, ունենալով ծանր գծերով ԳՇ պետի զեկույց, հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որը հնարավորություն կտար խուսափել մի քանի հազար զոհերից և տարածքային այսպիսի կորուստներից. Տ. Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ստեղծված իրադրության վերաբերյալ հանդես է եկել կոչով, որը բավականին հետաքրքիր նրբերանգներ է պարունակում։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Առաջին, սա երկրի ռազմաքաղաքական ղեկավարության առաջին ներկայացուցչի փորձն էր՝ պաշտպանելու զինված ուժերին ներքին հարվածներից։ Առաջին հայացքից թվում է, որ այս մոտեցումը պետք է բնական դիտվի, սակայն տեսնելով իշխանական թիմի մեծածավալ հարվածները զինված ուժերին, ուղերձի այս հատվածը կարևորել եմ։

Երկրորդ, իմ տպավորությամբ իշխանությունը նաև խնդիր է դրել՝ որքան հնարավոր է շատ շրջացել հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների խնդիրը։ Այս տեսանկյունից, Օնիկ Գասպարյանն իր տեքստում կարճ անդրադարձել է նաև այս հարցին։

Գեներալ Գասպարյանը միակն է, որ իր վրա պատասխանատվություն է զգում պատերազմի արդյունքի և ստեղծված իրադրության համար, իր ուղերձում նշելով, որ «որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար»:

Իհարկե, լինելով երկրի թիվ մեկ զինվորականը Օնիկ Գասպարյանը միանշանակ պատասխանատվության իր մեծ բաժինն ունի, սակայն մեր երկրում, որտեղ վարչապետը ջայլամի քաղաքականություն է վարում՝ փախնելով ցանկացած տիպի պատասխանատվությունից, ստիպված այսպիսի դրույթներն առանձնացնում եմ։

Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշում է, որ դեռևս հունիսի 12-ին, Անվտանգության խորհրդի նիստում, խորհրդի անդամներին, այդ թվում՝ վարչապետին, ներկայացնելով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը տեղեկացրել է Թուրքիայի՝ որպես գործոն ակտիվ ներգրավվելու մասին։

Չնայած նրան, որ դրանից բխող ԳՇ պետի՝ Հայաստանի, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված առաջարկները ընդունվել են, սակայն որքան ես եմ հասկանում ուղերձից, դրանք պատշաճ ընթացք չեն ստացել։

Ի դեպ, դեռ այդ օրերին, Օնիկ Գասպարյանը ԶԳՈՒՇԱՑՐԵԼ է, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։

Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն ինչպես արդեն պարզվում է՝ ստեղծված նման իրավիճակում, իշխանությունը այդ օրինագիծը մղել է երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ օրինագիծը չընդունեց։

Հատկանշական է, որ գեներալը հաստատում է այն տեղեկատվությունը, որ պատերազմի սկզբնական փուլում երկրի քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ծանր իրավիճակի մասին, սակայն ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանը չնայած այդ օրերին, սեղանին դրված կարգավորման փաթեթին, անհայտ պայմաններում չի ընդունում։

Այս թեմայի շուրջ գեներալ Գասպարյանն իր ուղերձում նշել է, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Փաշինյանը, ունենալով այսպիսի ծանր գծերով գլխավոր շտաբի զեկույց, հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից, ինչն առաջին հերթին հնարավորություն կտար կանգնեցնելով պատերազմը խուսափել մի քանի հազար զոհերից և տարածքային մեծածավալ կորուստներից։

Հուսով եմ՝ Օնիկ Գասպարյանի ուղերձը կհասնի ճիշտ հասցեատերերին, առաջին հերթին զինված ուժերին, հնարավորություն կտա համախմբել բանակն ու պայքարը շարունակելու հնարավորություն ստեղծել, հատկապես, որ առջևում նորանոր սպառնալիքներ են ուրվագծվում։

Այս պատերազմի հետ կապված դեռևս մեծ հարցադրումներ կան և ես հույս ունեմ, որ ԳՇ-ն ժամանակի ընթացքում դեռ շատ փակագծեր կբացի»։

В конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»
Самое популярное