Ե՞րբ կդադարեն անձրևները. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 17-19-ը, 20-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +11-ից +13-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև 0-ից +2։