Վաղվանից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին գործելու է և անվտանգ է լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ արվում է առավելագույնը ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով:Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրեկ է Արցախի նախագահ Արայիկ Հարությանը։
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:
Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ: