ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների երեք ձախողումները Ղարաբաղում. National Interest
ՄԻՋԱԶԳԱՅԻՆtsargrad.tv-ն գրում է, որ National Interest հրատարակությունը թվարկել է Լեռնային Ղարաբաղում ամերիկյան հատուկ ծառայությունների երեք ձախողումները: Լրագրողները համոզված են, որ տարածաշրջանում պատերազմը լիովին անակնկալ է եղել ամերիկյան հետախուզության համար: Փորձագետներն ու վերլուծաբանները չեն կարողացել կանխատեսել դա:
Առաջին սխալն այն էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը չեն կանխատեսել Լեռնային Ղարաբաղի ռազմական բախումը: Դեռ 2020 թվականի մարտին պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը թույլ է տվել շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Այն ժամանակ Ադրբեջանը խոստացել է տարածքային հարաբերությունները կարգավորել բացառապես դիվանագիտական միջոցներով:
«Մի՞թե Բիգանն ու Պետդեպարտամենտն են ստել, թե՞ նրանք խաբվել են Ադրբեջանի կողմից, ինչու՞ է Բաքվի ԱՄՆ դեսպանատունը անակնկալի եկել»,- հարց է տալիս հոդվածի հեղինակը:
Երկրորդ սխալն այն է, որ ոչ ոք չի հաշվարկել Ռուսաստանի գործողությունները տարածաշրջանում: Արդյունքում ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ ցնցում է հանդիսացել ամերիկացիների համար: Հակամարտության կարգավորումը տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով: Չեն օգտագործվել ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմները, որի համանախագահող է նաև ԱՄՆ-ը:
Վերջին ձախողումը այն է, որ ԱՄՆ-ի զինվորականները չգիտեն Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Ղարաբաղի շուրջ բանակցությունների մանրամասները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը