Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴադիվանքում կշարունակվեն կանոնավոր իրականացնել արարողությունները։ Կառույցը հսկելու են ռուս խաղաղապահները։
Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և նրան որևէ վտանգ չի սպառնում: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը։
«Վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։