Թրամփը չի բացառել, որ միլիոնավոր քվեներ կարող են կեղծված լինել դիտորդների բացակայության ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ նոյեմբերի երեքին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները կեղծված են՝ հայտարարելով, որ միլիոնավոր ձայներ կարող են կեղծված լինել, քանի որ դիտորդներին թույլ չեն տվել հետևել գործընթացին:
Թրամփը Washinhton Examiner հրատրակության հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է «քվեաթերթիկների՝ ձեռքով վերահաշվարկի» միջոցով Ջորջիա նահանգում հաղթանակ տանել:
«Ջո՛րջիա, մենք պատրաստվում ենք հաղթել: Ձեռքով հաշվարկն ամենալավ տարբերակն է»,-ասել է նախագահը:
Միչիգան և Փենսիլվանիա նահանգներում տիրող իրավիճակի մասին խոսելով՝ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քվեների հաշվարկման ամենակարևոր պահին դիտորդների և վերհսկող մարմինների բացառման առնչությամբ կարևոր քայլերը:
«Չեն թողել, որ մեր դիտորդներն ու վերահսկողներն իրենց գործն անեն: Դա մեծ խնդիր է: Պետք է դեն նետեն այն քվեները, որոնք հաշվարկվել են նրանց բացակայության ժամանակ: Դատարան ենք դիմել, դատավորը հրամայել է, որ վերադառնան դիտորդները, սակայն դա երկու օր անց է եղել, ուստի՝ միլիոնավոր քվեներ կարող էին այդ ընթացքում կեղծվել»,- հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք, որ լրատվականների փոխանցմամբ՝ Ջո Բայդենը 290 ընտրիչի ձայնով հաղթանակ է տարել ընտրություններում, սակայն Թրամփն ու իր թիմը հրաժարվել են ընդունել արդյունքները: Թրամփի՝ ընտրությունների կեղծման մասին հայտարարությունները առաջացրել են մտավախություններ առ այն, որ մոտ ապագայում երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել: