Փորձագետները կանխատեսել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի պիկի անկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆstarhit.ru-ն գրում է, որ COVID-19-ի դեպքերի թիվը Ռուսաստանում շարունակում են արագ աճել: Պարզվել է, որ վիրուսի երկրորդ ալիքն ավելի մեծ է: Մասնագետները կանխատեսել են համաճարակի ընթացքը: Ըստ գիտնականների, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց առավելագույն քանակին պետք է սպասել ձմռանը, իսկ անկման փուլը տեղի կունենա հաջորդ տարվա գարնան սկզբին: Ըստ Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորելովի, դեպքերի աճը տևում է վարակի աճի մեկնարկից 28 օր, և այդ փուլը ներառում է «երկու ինկուբացիոն շրջան»:
«Ամենայն հավանականությամբ փետրվար-մարտ ամիսներին կսկսվի անկման փուլը», - ասել է մասնագետը: Գորելովը նշել է, որ քանի դեռ չի սկսվել մասսայական պատվաստումը, սահմանափակող միջոցառումներն են կարևոր գործիք վիրուսի դեմ պայքարում: Միևնույն ժամանակ, նա չի հավատում, որ արժե քաղաքացիների համար սահմանել կոշտ սահմանափակումներ, պարզապես պետք է համոզել օգտագործել բժշկական դիմակներ և հակասեպտիկներ:
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն նույնպես խոսել է պաշտպանիչ միջոցների օգտագործման անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, բժիշկը համոզված է, որ պետք չէ շատ խուճապի մատնվել COVID-19-ի պատճառով: «ՍՇՎ-ների աճի սեզոնը սկսվել է, որը ցուրտ եղանակին տիպիկ է, դա տեղի է ունենում ամեն աշուն, այլ բան է, որ այս տարի կորոնավիրուսն է ավելացել այդ սեզոնին որպես ամենանշանակալից բարդ պաթոգեն»,-ասել է Պրոցենկոն: Մասնագետները նշում են, որ իմաստ չունի խոսել վիրուսի ամբողջական անհետացման մասին: Միակ բանը, որը կօգնի համաճարակը դադարեցնել՝ դա պատվաստանյութն է, որը մշակվում և փորձարկվում է տարբեր երկրների գիտնականների կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը