Սահակյանների ընտանիքը ի պատիվ Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել է՝ Ռոզա (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն երեք անգամ երկվորյակ որդի լույս աշխարհ բերած Իջևանում բնակվող Սահակյանների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Վեց եղբայրների քույր և ծնողների աղջիկ ունենալու ցանկությունը վերջապես իրականություն դարձավ:
Ի պատիվ ընտանիքի լավ բարեկամ դարձած Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել են՝ Ռոզա: Սահակյանները նշում են բազմաթիվ անգամներ Ռոզա Ծառուկյանը ամենատարբեր հարցերով ձեռք է մեկնել ու աջակցել է իրենց ընտանիքին և երեխաների լույս աշխարհ գալուց առաջին շնորհավորողներից է եղել:
Հերթական անգամ նրանց շնորհավորելու և ընտանիքի ուրախությունը միասին նշելու համար Էրեբունի բժշկական կենտրոն էր այցելել Մուլտի Ագրո գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը: