Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Երիտասարդության համաշխարհային օր, Հաշվապահների միջազգային օր, Ինդոնեզիա՝ Հերոսների օր, Թուրքիա՝ Աթաթյուրքի հիշատակի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1881– ծնվել է հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը հանդիսացող Արսեն Ամիրյանը։

1901 – ծնվել է հայ սովետական թատերագետ Գևորգ Գոյան (Տեր-Նիկողոսյան)։

1929 – ծնվել է նկարիչ Ռուբեն Ադալյանը։

1937 –ծնվել է արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Զոհրաբյանը։

1947 – ծնվել է ֆիզիկոս Ատոմ Մուրադյանը։

1960 - ծնվել է արցախյան ազատամարտի հերոս, ՀԱԲ ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից մեկը հանդիսացող Ռազմիկ Վասիլյանը:

1975 – ծնվել է ազգությամբ վրացի մայրական կողմից հայ ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին։

1979 - վախճանվել է հայազգի խորհրդային սելեկցիոներ, անասնաբույծ Ալեքսանդր Մանուչարյանը։

2002 - Լեռնային Ղարաբաղում շահագործման է հանձնվել «Հայաստան» հիմնադրամի միջոցներով կառուցված «Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղու ևս մեկ՝ 10 կիլոմետր երկարությամբ հատված, որով իսկ ավարտվել է 167 կիլոմետրանոց մայրուղու մեկ երրորդը:

2004 - Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն 50 հազար ստորագրություն է հավաքել հօգուտ հայ-թուրքական սահմանի վերաբացման: 

2006 - Հայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին։

2007- իշխող Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրվել է նախագահության թեկնածու:

2008 - Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, եղել են տուժածներ ու ձերբակալվածներ:                      

2017- տարեկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները հայտարարել են դասադուլ և իջել փողոց։

2018 - Վանաձորում բացվել է 190 տեղանոց, Լոռու մարզի համար բացառիկ հնարավորություններով բժշկական կենտրոն։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1240 — վախճանվել է արաբ աստվածաբան և սուֆիզմի տեսաբան Իբն Արաբին։

1444 – տեղի է ունեցել Վառնայի ճակատամարտը, որտեղ Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տարել և ավարտվել է վերջին Խաչակրաց արշավանքը։

1483– ծնվել է գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչՄարտին Լյութերը, որը հիմնադրել է Բողոքականությունը։

1668– ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսիանահար Ֆրանսուա Կուպերենը։

1697– ծնվել է անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան Ուիլյամ Հոգարտը։

1728 – ծնվել է իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ և թատերագիր Օլիվեր Գոլդսմիթը։

1801 – ծնվել է ռուս լեզվաբան Վլադիմիր Դալը։

1862 – տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի առաջնախաղը։

1864 — ավստրաիցի էրցհերցոգ Մաքսիմիլիանը հայտարարվել է Մեքսիկայի կայսր։

1871 — լրագրող Հենրի Ստենլին գտել է Կենտրոնական Աֆրիկայում հիվանդացած և կորած շոտլանդացի հետազոտող Դեվիդ Լիվինգստոնին։

1885 - գերմանացի ինժիներներ Գոտլիբ Դայլմերը և Վիլհելմ Մայնբախը տեղադրել են իրենց հայտնագործած ներքին այրման շարժիչը փայտյա հեծանվի վրա և իրականացրել առաջին երթը։

-ավարտվել է Պրժևալսկու արշավը Կենտրոնական Ասիա և Տիբեթ։

1888 –ծնվել է խորհրդային ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևը։

1917 - Ռուսաստանում հակահեղափոխություն իրականացնելու Կերենսկու փորձը ավարտվել է անհաջողությամբ։

1919 – ծնվել է խորհրդային հրազենի կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը։

1928 - Ատլանտյան օվկիանոսում Բուենոս Այրեսից Նյու Յորք թռչող օդանավի կործանումից զոհվել է 159 մարդ։

1938– վախճանվել է թուրք սպա, հեղափոխական պետական գործիչ և Թուրքիայի հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ և վարչապետ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

1939- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կանադան պատերազմ է հայտարարել Գերմանիային։

-Չիկագոյում ավտոշոուի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է ավտոմոբիլային օդորակիչը։

1948 — ուժի մեջ է մտել միջազգային կետորսական կոնվեցիան։

1954 - ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում բացվել է ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի հուշահամալիրը:

1961 – Ստալինգրադը վերանվանվել է Վոլգոգրադի։

1975– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, համաձայն որի սիոնիզմը ճանաչվել է ռասիզմ։

1982 – վախճանվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավար Լեոնիդ Բրեժնևը։

1983 — համակարգչային անվտանգության դասընթացի ժամանակ Ֆրեդ Կոենը ցուցադրել է առաջին համակարգչային վիրուսը։

2017 — վախճանվել է խորհրդային և ռուսական գրող-երգիծաբան, հումորիստ և դրամատուրգ Միխաիլ Զադորնովը։

2019 - Փարիզում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ի նշան իսլամատյացության դեմ բողոքի։ Համանման ակցիաներ են տեղի ունեցել նաև Մարսելում և Թուլուզում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное