Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բացի քաղաքականությունից, պատժամիջոցների կիրառման տեսանկյունից այլ խոչընդոտներ չեմ տեսնում»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պահի դրությամբ մենք 16 ռազմագերու առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործընթաց ունենք, ինչի մասին ավելի վաղ ևս հայտնել էինք: Հիմնական գանգատները ներկայացման փուլում են, դրանց վերջնաժամկետներն ավելի ուշ են: Այս պահին մենք հրատապ, անհապաղ միջոցների դիմումներ ենք ներկայացրել, որպեսզի հայ ռազմագերիների կյանքը և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները վերցվեն պաշտպանության ներքո, ինչպես նաև դատարանը տեղեկացվի ու հնարավորության սահմաններում աջակցի ռազմագերիների, գերիների փոխանակման գործընթացին: «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Մենք հայտարարել ենք այն գործերի մասին, որոնցով ՄԻԵԴ-ն արդեն իսկ կոմունիկացիա է իրականացրել, այսինքն, դատարանը հսկողության տակ է վերցրել: Բայց ներկայացված, սակայն դատարանից դեռևս պատասխաններ չստացած գործեր ևս կան: Անցած շաբաթ և կիրակի օրերին ևս նոր դեպքեր են ներկայացվել, և մենք սպասում ենք դատարանի արձագանքին»,-ասաց Ս. Սահակյանը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին վկայող փաստերի ընդհանուր պատկերին՝ Ս. Սահակյանը խոսեց հիմնական դրսևորումների մասին: «Նախ՝ ունենք քաղաքացիական բնակչության սպանություններ, հարկադիր անհետացումներ: Ունենք ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք, խոշտանգումներ, ռազմագերիների դիտավորյալ սպանություններ:

Բնականաբար, ունենք արդեն քաղաքացիական բնակավայրերի նպատակային հարձակումներ, որոնք մեծապես տեղավորվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շարքում: Հարձակման մեթոդները, իրավիճակները կարող են տարբեր լինել, բայց գործողությունները հիմնականում հենց քաղաքացիական բնակչության շրջանակներում մեծաթիվ զոհեր պատճառելուն են միտված: Որոշակի արգելված զենքերի, օրինակ, սպիտակ ֆոսֆորի օգտագործման ճանապարհը, հիվանդանոցները թիրախավորելը կամ քաղաքացիական բնակավայրերը հրետակոծության ենթարկելը, ըստ էության, կատարման եղանակներն են, բայց մեծ երևույթն այն է, որ քաղաքացիական բնակչությունը ոչնչացման սպառնալիքի տակ է»,-շեշտեց մեր զրուցակիցը: Դիտարկելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավորությունը ու հարցը, թե առանց վճիռների առկա իրողություններով ի՞նչ կարող ենք ակնկալել, Ս. Սահակյանը նկատեց.

«Պատժամիջոցները վրա են հասնում, երբ պետությունները խախտում են իրենց միջազգային պարտավորությունները, և պարտադիր չէ, որ պարտավորությունների խախտումն արձանագրված լինի դատական ակտերով: Դատական ակտերով արձանագրումը, միգուցե, դրա հետագա կատարման հսկողության տեսանկյունից այլ հավել յալ ընթացակարգեր ևս ենթադրում է, բայց պատժամիջոցների կիրառման նախապայմանը դատավճիռների կամ դատական ակտերի գոյությունը չէ: Շատ դեպքերում պատժամիջոցները կիրառվում են, որպեսզի ստիպեն պետություններին գործել միջազգային պարտավորությանը համապատասխան: Եթե դիտավորությամբ, ակնհայտ ու բացահայտ կերպով անտեսում են միջազգային նորմերը, պատժամիջոցների եղանակով փորձ է արվում պետության համապատասխանեցնող վարքագիծ ստանալ. միջազգային իրավունքում միասնական կատարող մարմիններ չկան, ուստի այստեղ ավելի գործուն մեխանիզմներ են հենց պատժամիջոցները: Դրա համար, անկեղծ ասած, բացի քաղաքականությունից, պատժամիջոցների կիրառման տեսակյունից ես այլ խոչընդոտներ չեմ տեսնում»: Նրա խոսքով, պատժամիջոց կիրառողները կարող են լինել և՛ ունիվերսալ, և՛ տարածաշրջանային կազմակերպությունները:

«ՄԱԿ-ի շրջանակում, որպես կանոն, անվտանգությանը, խաղաղությանը սպառնացող միջադեպերով նման դերակատարում է ստանձնում անվտանգության խորհուրդը: Անվտանգության խորհուրդը հասկանալի պատճառներով մեզ համար գործող օղակ չի դառնում, որովհետև այստեղ մշտական անդամների կոնսենսուսային քվեարկություն է անհրաժեշտ, իսկ մենք քաջատեղյակ ենք, որ Միացյալ Թագավորությունը պաշտպանել, պաշտպանում ու որոշակի ժամանակ պաշտպանելու է ադրբեջանական շահերը: Ուստի, այնտեղ քվեարկության ժամանակ ոչ թե իրավունքը կամ արդարությունն է նշանակություն ունենալու, այլ բացառապես շահերը, որոնցով անվտանգության խորհուրդը խիստ կապված է, և դրա համար այդ շրջանակում Ադրբեջանի դեմ գործուն քայլեր չեն կարող ձեռնարկվել:Բացի այդ, այստեղ նաև կա թուրքական գործոնը»,-ասաց նա՝ շեշտելով կոալիցիոն շահերի ու այն մասին, որ այդ կառույցները շարունակաբար պաշտպանում են ադրբեջանաթուրքական շահերը:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային այլ կառույցներին, ինչպիսին կարող է լինել Եվրոպական միությունը կամ Եվրոպայի խորհուրդը, ապա կարծում եմ, որ այստեղ ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ պատժամիջոցների կիրառման կարելի է հասնել: Ավելի փոքր խախտումներ պարունակող դրվագներով բավականին ակտիվ ճնշում գործադրվել է պետությունների նկատմամբ:Կարծում եմ՝ դրա հնարավորությունը կա, և մնում է ճիշտ համադրել քաղաքական շահերը, որ տարածաշրջանային կառույցներում հայանպաստ որոշումներ ստանանք»,-հավելեց Ս. Սահակյանը:

Նա շեշտեց՝ մի փոքր անցանկալի ու անհամաչափ դրության մեջ ենք.

«Մեծ ծանրաբեռնվածություն կա մարտի դաշտում, և ինձ համար խիստ անթույլատրելի են դիվանագետների այն հայտարարությունները, թե իրենք անելիք չունեն, որոշումները և հանգուցալուծումը թողնված է մարտի դաշտին: Իհարկե, մարտի դաշտը շատ կարևոր է, և այն կարող է քաղաքական ուժ տալ նաև բանակցություններում, բայց ես չեմ կարծում, որ դիվանագիտական աշխատանքում անելիքներ չկան»:

Անդրադառնալով Արցախում հայտնաբերված, այնուհետև կալանավորված միջազգային ահաբեկիչների հրապարակված ցուցմունքներին, Ս. Սահակյանը նշեց, որ իր կարծիքով հրապարակման նպատակը ուժեղացնելն է արդեն իսկ առկա այն ապացուցողական բազան, որի համաձայն իսկապես պատերազմում ահաբեկիչներ և վարձկաններ են ներգրավվել:

«Միևնույն ժամանակ նշեմ, որ այս փաստերն իրենց հաստատումն ունեն նաև օտարերկրյա պետությունների քաղաքական ղեկավարության կողմից, որոնք, որպես կանոն, չեն հենվի միայն Հայաստանի տրամադրած տեղեկությունների վրա: Վստահ եմ, որ իրենց հետախուզական տվյալներն էլ ամբողջացրել են պատկերը, և իրենք անհերքելի ապացույցներ ունեն ահաբեկիչների ու վարձկանների ներգրավվածության վերաբերյալ: Սա, մեծ հաշվով, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը, և այստեղ միայն հայերի անվտանգության խնդիրը չէ, ինչի առնչությամբ, իհարկե, պետք է գործընթացներ հաջորդեն. ահաբեկիչները, վարձկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն քրեական ոլորտում, Հայաստանի օրենսդրության սահմաններում, բայց շատ կարևոր է, որ այդ դեպքերի համար վրա հասնի նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվությունը: Եվ այստեղ իրավական ու քաղաքական աշխատանքի խնդիր է առաջ գալիս: Իրավական տեսանկյունից կան մեխանիզմներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը, որը լրջագույն ու բարձր հեղինակությամբ օժտված կառույց է:

Ուստի՝ պետք է քննարկման առարկա դարձնել առնվազն Ադրբեջանի պատասխանատվությունը նշված կառույցում: Բացի այդ, հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում կարող է լինել նաև կոլեկտիվ պաշտպանություն: Ուստի այն երկրները, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային անվտանգությամբ, կարծում եմ, լեգիտիմ հիմքեր ունեն այդ պայքարում ռազմական և այլ տեսակի աջակցություն ցուցաբերելու համար: Ահաբեկչությունն ու վարձկանությունը անդրազգային հանցագործություններ են, և դրանց շրջանակներում համագործակցությունն այլ միջոցներ էլ է ենթադրում, այդ թվում՝ ուժային համալրում»,-ընդգծեց նա: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное