ԱՄՆ-ում ստեղծել են վիրուսներին սպանող դիմակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները ստեղծել են պաշտպանիչ դիմակ, որը սպանում է վիրուսները: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ, ի տարբերություն սովորական դիմակների և ռեսպիրատորների, որոնք միայն պաշտպանում են վարակից, նոր դիմակը ունակ է ոչնչացնել վարակը շնորհիվ հատուկ ջեռուցվող պղնձե ցանցի: Հետազոտողները, մաթեմատիկական մոդելավորման միջոցով, կարողացել են հաշվարկել պահանջվող ջերմաստիճանային այն միջակայքը, որն անհրաժեշտ է այդ գործընթացի համար:
Պարզվել է, որ 90 աստիճանի ցելսիուսի ցուցանիշը կարող է նվազեցնել վիրուսների կոնցենտրացիան: Նման ջերմաստիճան դիմակի ներսում ապահովվում է էլեկտրական հոսանքի և 0,1 մմ հաստության պղնձե ցանցի միջոցով: Այնուամենաայնիվ նաև հայտարարվում է, որ եռակի շերտով միանգամյա օգտագործման բժշկական դիմակը լավագույն պաշտպանությունն է վիրուսներից:
Եթե մարդը ցանկանում է էլ ավելի բարձրացնել իր պաշտպանվածության մակարդակը, ապա պետք է փոխարինի բազմակի օգտագործման դիմակը մեկանգամյա օգտագործման հետ, նաև մեկանգամյա օգտագործման մեկ դիմակ պետք է անընդհատ չօգտագործվի, քանի որ եթե օգտագործվում է միայն մեկ հերթապահ դիմակ, ապա ինչ-որ պահի դրա վրա կուտակված բոլոր վիրուսները թափանցում են մարդու օրգանիզմ, և այդ պաշտպանիչ միջոցի տերը հսկայական բեռնվածություն է ստանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը