Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am կայքը ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացավ, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են:
«ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։