Հիվանդներին փրկելիս պետերբուրգցի բժիշկ-ուսանող է զոհվել Ղարաբաղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆspb.mk.ru-ն գրում է, որ Պետերբուրգի Առաջին Բժշկական համալսարանի ակաունտներում և սոցիալական ցանցերում գրվել է 25-ամյա 5-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Նավոյանի զոհվելու մասին: Վերջինս, հանդիսանալով Հայաստանի քաղաքացի, զորակոչվել էր բանակ: Նա զոհվել է վիրավորներին փրկելիս: Պետերբուրգում Անդրանիկը սովորել է որպես սրտային վիրաբույժ՝ ցանկացել է փրկել մարդկանց կյանքը: Ազատ ժամանակ զբաղվել է թիավարությամբ, մասնակցել է մրցումների: Վերջին անգամ նա իր «ВКонтакте» -ի էջ էր այցելել սեպտեմբերի 26-ին, իսկ սեպտեմբերի 27-ին խախտվել էր հրադադարը չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում: Անդրանիկ Նավոյանը զոհվել է հոկտեմբերի 26-ին: Ինչպես սոցիալական ցանցերում հայտնում են նրա ընկերներն ու համակուրսեցիները, արկի բեկորը ծակել է երիտասարդ բժշկի թոքերը: Նրան ճանաչող Լյուլին վստահ է, որ նա փորձել է վիրավորներին մինչև վերջ օգնել, և զոհվել է նրանց փրկելով:
«Բարի, համարձակ, ուժեղ, նա միշտ գործում էր առանց երկմտելու զոհաբերելով իրեն, տալով իրեն լիովին, առանց մնացորդի ցույց տալով իր ամբողջ ոչ անտարբեր լինելն ու կարեկցանքը: Նա հավատարիմ էր իրեն, իր սկզբունքներին իր կյանքի առաջինից մինչև վերջին վայրկյանը: Իսկական տղամարդ, իսկական բժիշկ, իսկական հերոս», - գրել են բժշկականի ներկայացուցիչները իրենց «ВКонтакте» -ի էջերում: Դասախոսները և համակուրսեցիները ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքի անդամներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը