Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ մանրամասներ ընթացող ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ. ԱԱԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար իրականացվող օպերատիվ–հետախուզական բացառիկ գործողությունների արդյունքում անժխտելի տվյալներ են ստացվել, որ ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին»  ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետեւ հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես՝ փաստարկված նոր տվյալներ են ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին որպես վարձկաններ մասնակցել են.

-Աբու Սթեֆ ալ–Հինդավին. վերջինս հանդիսանում է Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված Սիրիական ազատագրական բանակի անդամ,

- Ահմադ ալ-Տայեբը. վերջինս սիրիական Իդլիբ քաղաքից է, սովորել է Հալեպի համալսարանում, բնակվում է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Ռեյհանլի քաղաքում,

-Աբու Դիաբ Հալաբը:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին որպես վարձկաններ հիշյալ անձանց մասնակցության հանգամանքը հաստատող փաստական տվյալները փոխանցվել են վարույթն իրականացնող քննչական մարմնին, որի հիման վրա ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում ներկայումս մարտական գործողությունների վայրում գտնվող եւ ակտիվ մասնակցություն ունեցող Աբու Սթեֆ ալ–Հինդավին, Ահմադ ալ-Տայեբը, Աբու Դիաբ Հալաբը ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, ինչպես նաեւ հայտարարվել է հետախուզում:

Հիշատակվածից բացի, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են ռազմական գործողություններին մասնակցող ավելի քան 20 վարձկանների տվյալներ եւս, որոնց թվում են Աբու Արաբա Հասանը, Աբու Շահիր Բզաանը, Մահմուդ Աբու Մուհամմադին, Համմուդ Թելքինը, Աբու Բաշիր Մաարան եւ այլ անձինք, ովքեր նույնպես ներկա դրությամբ հակառակորդի կողմից ակտիվ կերպով մասնակցում են Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հիշյալ անձանց վերաբերյալ պարզված տվյալները հայտնել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նաեւ ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները, հավաքագրման եղանակներն ու Սիրիայից եւ այլ երկրներից Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխելու հստակ ուղիները:

Բացի այդ, Արցախի Հանրապետությունում վերջին օրերին  կալանավորված երկու ահաբեկիչների՝  նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում լրացուցիչ տվյալներ են ստացվել վերջիններիս Ադրբեջանում գտնվելու եւ ստացած հրահանգավորումների մասով: Մասնավորապես, մարտի դաշտ նետելուց առաջ զինյալներին հրահանգավորել են հայկական գյուղերում կենդանի մարդ չթողնել՝ ամեն կտրած հայի գլխի համար խոստանալով 100 ԱՄՆ դոլար պարգեւավճար, Ադրբեջանում սպանված ոչ բոլոր ահաբեկիչների ընտանիքներն են ստացել խոստացված փոխհատուցումները, Սիրիայում նրանց ընտանիքների անդամներին չեն տեղեկացրել բազմաթիվ գրոհայինների մահվան մասին, ինչը դժգոհություններ է առաջացրել Ադրբեջան բերված ահաբեկչական խմբավորումների անդամների մոտ:

Ստացվել են նաեւ օպերատիվ տեղեկություններ, որ Արցախում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո նշված ահաբեկչական խմբավորումները չեն վերադառնալու Սիրիա, այլ ծրագրում են ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տարբեր երկրներ անօրինական ներթափանցելու եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Աշխատանքները նշված ուղղությամբ շարունակվում են:

«Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»
Самое популярное