Իմ դուբլը նվիրում եմ հայրենիքիս. Ադամյան
ՍՊՈՐՏԳերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլովանի» դեմ խաղում իր ձևակերպած դուբլը նվիրել է Հայաստանին:
«Ցանկանում եմ այս դուբլը նվիրել իմ հայրենիքին՝ Հայաստանին, իմ բոլոր եղբայրներին և քույրերին, որոնք այս պահին Արցախում պաշտպանում են իրենց հայրենիքը:
Ազգի համար այս ծանր պահին իմ դուբլը փոքրիկ նվեր է հայերին: Փա՜ռք հայ հերոսներին, առա՜ջ Հայաստան: Հաղթելու ենք»,- Ադամյանի խոսքը փոխանցում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ L խմբում գերմանական «Հոֆենհայմը» տանը 5:0 հաշվով հաղթեց «Սլովանին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և դարձավ դուբլի հեղինակ: