Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Ինչպես նշվում է Հանձնախմբի ֆեյսբուքյան էջում՝ ընդունված բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը
Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:
Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար:
Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով: