Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ եկել է ժամանակը, որ տեր կանգնի իր հողին, երկրին, տանը. Քաջարանի քաղաքապետ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՄենք երբևիցե ծնկի չենք եկել թուրքի առաջ և չենք էլ գա. միանշանակ համոզված եմ, որ մինչև վերջ էլ տեր ենք կանգնելու մեր երկրին: Այս մասին «ԱրմՆյուզ» ՀԸ եթերում ասել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:
Նա հայտնել է, որ մինչև ռազմի դաշտ գալը՝ զորավարժությունների են մասնակցել, որոնք շատ էֆեկտիվ են եղել:
Անդրադառնալով աշխարահազորի ստեղծմանը՝ Քաջարանի քաղաքապետը նշել է, որ աշխարհազորայինների համալրումը դեռ չի ավարտվել, և օրեցօր ավելանում է նրանց թիվը:
«Յուրաքանչյուր հայ՝ լինի քաջարանցի, սյունեցի, թե Հայաստանի այլ բնակավայրից, պետք է գիտակցի, որ եկել է ժամանակը, որ տեր կանգնի իր հողին, իր երկրին, իր տանը: Պետք է պահել մեր երկիրը, պետք է ամուր կանգնել մեր հողի, մեր երկրի վրա»,-ասել է նա:
ԵԿՄ կամավորական Անդրանիկ Մկրտչյանը, անդրադառնալով պատերազմի մասնակից երիտասարդ սերնդի տղաներին, ասել է. «Արծիվներ են՝ մեծատառով, ինչ ուզես, անում են: Մեր էրեխեքը ինձնից խելոք են: Թուրքը չի կարող մեր հողը «կոխ տալ», հանգիստ եղեք, գլուխներդ դրեք բարձին, քնեք: Լավ է լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: